Լրահոս

13.12.2019 21:15


Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ

Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դեկտեմբերի 7-ի ժամը 21.00-ից դեկտեմբերի 8-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում, «Կրիվոյ» կոչվող տարածքում կայանված «ԶԻԼ» ավտոմեքենայից գողացել են գազի 2 բալոն, 2 լուսատու, օդամղիչ ձայնային համակարգ և ձայնարկիչ:

Իջևանի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 12-ին, ժամը 22.15-ին, Երևան քաղաքից բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 8-ին ընկերոջ և եղբոր ընկերուհու հետ կատարել են նշված գողությունը:

Նա բացատրություն է տվել նաև, որ բացի նշված գողությունից, մի քանի այլ անձանց հետ, 2019թ ընթացքում ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարել են շուրջ 33 գողություններ:

Երիտասարդը ձերբակալվել է։

Ձերնարկվում են միջոցառումներ մյուս անձանց և գողոնը հայտնաբերեկու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը