Զատո հատուկջոկատայինների ձեռքը Ռուբեն Հայրապետյանին էլ հասավ
Մամեդյարովը բացել է փակագծերը` գաղտնազերծել է, ինչի շուրջ էր բանակցում («հայերեն» ասած` «կոնսուլտացիաներ անում») հայ «գործընկերոջ» հետ։
Այսինքն, բացահայտել է այն, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռում են` պարտիզանի համառությամբ չեն խոստովանում. Փաշինյանը, որ կարծես՝ դժգոհ էր իրենից առաջ բանակցված փաստաթղթերից` ասում էր, որ Հայաստանի բոլոր նախագահները բացառապես «հողեր հանձնելու» հարց են քննարկել, Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ մեղադրեց «Մեղրին հանձնելու» հանցավոր նպատակ հետապնդելու մեջ (Արցախի ինքնորոշման, ընդհուպ` Հայաստանին միանալու թեման` հե՛չ. Փաշինյանի հետաքրքրությունների մեջ դա երբեք չի մտել ու չի մտնում), եւ իր արտգործնախարարը ձեռքը գցել են հարցի փուլային կարգավորում կամ, որ նույնն է` Արցախի փուլային կապիտուլյացիա ենթադրող «Լավրովի պլանին»...
Զատո հատուկջոկատայինների ձեռքը արդեն հասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Այնպես որ, ամեն ինչ լավ է։
Կե՛ր, խմի՛, քեֆ արա՛, «նոր» Հայաստանի հպարտ քաղաքացի, դեկտեմբերի 31-ին էլ չմոռանաս ներկայանալ Հանրապետության հրապարակ` մի հատ բրդուճով ու մի բաժակ գինով ուրախ Նոր տարի անելու Նիկոլ Ամենակարողի եւ քեզ անչափ` խելքից դուրս շատ սիրող իր բազմամարդ ընտանիքի հետ...
Զատո հատուկջոկատայինների ձեռքը Ռուբեն Հայրապետյանին էլ հասավ
Մամեդյարովը բացել է փակագծերը` գաղտնազերծել է, ինչի շուրջ էր բանակցում («հայերեն» ասած` «կոնսուլտացիաներ անում») հայ «գործընկերոջ» հետ։
Այսինքն, բացահայտել է այն, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռում են` պարտիզանի համառությամբ չեն խոստովանում. Փաշինյանը, որ կարծես՝ դժգոհ էր իրենից առաջ բանակցված փաստաթղթերից` ասում էր, որ Հայաստանի բոլոր նախագահները բացառապես «հողեր հանձնելու» հարց են քննարկել, Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ մեղադրեց «Մեղրին հանձնելու» հանցավոր նպատակ հետապնդելու մեջ (Արցախի ինքնորոշման, ընդհուպ` Հայաստանին միանալու թեման` հե՛չ. Փաշինյանի հետաքրքրությունների մեջ դա երբեք չի մտել ու չի մտնում), եւ իր արտգործնախարարը ձեռքը գցել են հարցի փուլային կարգավորում կամ, որ նույնն է` Արցախի փուլային կապիտուլյացիա ենթադրող «Լավրովի պլանին»...
Զատո հատուկջոկատայինների ձեռքը արդեն հասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
Այնպես որ, ամեն ինչ լավ է։
Կե՛ր, խմի՛, քեֆ արա՛, «նոր» Հայաստանի հպարտ քաղաքացի, դեկտեմբերի 31-ին էլ չմոռանաս ներկայանալ Հանրապետության հրապարակ` մի հատ բրդուճով ու մի բաժակ գինով ուրախ Նոր տարի անելու Նիկոլ Ամենակարողի եւ քեզ անչափ` խելքից դուրս շատ սիրող իր բազմամարդ ընտանիքի հետ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից