Կարծիք

13.12.2019 16:10


Ո՞ւր ես, Զոհրա՛բ, վարչապետիդ վերցրու ու դուրս եկեք, կոնսուլտացիան է եկել (տեսանյութ)

Ո՞ւր ես, Զոհրա՛բ, վարչապետիդ վերցրու ու դուրս եկեք, կոնսուլտացիան է եկել (տեսանյութ)

Արցա՛խ, ահա առաջնային խնդիրդ, հա՛յ։

Ահա Բրատիսլավայի ողջ պատկերը։

Ո՞ւր ես, Զոհրա՛բ, վարչապետիդ վերցրու ու դուրս եկեք, կոնսուլտացիան է եկել ու հղում է անում վարչապետի՝ Արցախը Հայաստան է, և վերջ, դեստրուկտիվ ու պոպուլիստական կոչին, հղում է կատարում իրենց լրագրողների՝ Արցախ կատարած այցից ստացած տպավորություններին, ասում է, որ առաջարկելիք չունեք, կառուցողական չեք, անհասկանալի եք աշխարհին, էս ամենի մասին ասելիք չունե՞ք, մենակ քաղաքական փահլեվանությունն է ստացվո՞ւմ, սա՛ է էս պետության ու ազգի գերխնդիրը, սրանից խոսե՛ք։ Մամեդյարովն ինքն է խոստովանում՝ այն, ինչ բանակցում եք դռների ետևում, չեք բարձրաձայնում հրապարակավ․ հրապարակվում են միայն խոսքեր ներքին լսարանի համար, իբրև թե մի թիզ հող չե՜ք տալիս, և այլն... Դե հո դուք Քոչարյան չե՞ք, որ ՄԱԿ֊ի ամբիոնից հրապարակավ սաստեք ամենքին՝ առաջ մղելով ազգային-պետական շահը, վերջում էլ հպարտանանք՝ ռազմական գործողություններում ձեր մասնակցությամբ, ախր վարչապետդ էդ ժամանակ դասալի՜ք էր, դրա համար ես դու դռների ետևում մի բան խոսում և լրիվ այլ բան՝ մեր առջև, մինչդեռ թավիշ ու թափանցիկության խոստումներով էիք մարդկանց խաբել, իշխանության եկել...

Ի դեպ՝ բանակցություններ չեն՝ կոնսուլտացիա է, հանդիպումներ են ձեր ձևակերպումները Մամեդյարովն անվանեց "примитивное лукавство". Մամեդյարովն ասում է՝ Զոհրաբի ելույթից հետո իրեն մոտենում էին համանախագահներն ու հարցնում, թե նա հասկանո՞ւմ է՝ ինչ է խոսում, ասում է, որ պետք է ներքին հանրությունը պատրաստեք խաղաղության, էստեղ ձեր տեսակետները համընկնում են՝ մուղամ լսելու հրավե՜ր, միակ ղեկավարն, ով ցանկանում է խնդրի լուծումը բոլորին բավարարի՜, զենքերից զարդե՜ր, զենքերը պետք է փտե՜ն, զոհեր՝ հանուն ոչնչի՜, գրանտակերների ադրբեջանասիրությո՜ւն, կեղծ խաղաղասիրությո՜ւն՝ այս ու էլի շատ այլ հայտարարություններով չափազանց հայտնի եք... Անողնաշար եք, անսկզբունք ու սրիկա։

Հիմա կարևորը՝ Մամեդյարովին լրագրողը հարց է տալիս՝ բարձր մակարդակով Փաշինյան-Ալիև գարնանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ակնկալիքներ կային, ինչո՞ւ չեզոքացան դրանք, ու Մամեդյարովի պատասխանը ըստ էության այն է, որ ինչպես Մնացականյանի՝ Բրատիսլավայի, այնպես էլ Փաշինյանի հայտարարությունների մեծամասնություններն ուղղված են ներքին լսարանին, քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը խիստ լարված է՝ կան սփյուռքի, ղարաբաղյան, ներքին կլանների տարաձայնություններ ու էդ տարաձայնություններն են, որ չեն թույլ տալիս հասնել դրական արդյունքի։ Հասկանո՞ւմ եք՝ Մամեդյարովն իր շուրթերով խոստովանում է՝ Փաշինյանից, այո՛, կան դրական ակնակալիքներ, իսկ այ էդ ղարաբաղյան կլանը՜ ... Դե իհարկե՛, մենք էլ գիտենք՝ որևէ կլանի խնդիր չկա՝ կա փաշինյանական թև, որից, ինչպես արդեն նշեցի, դրական ակնկալիքներ ունի Ադրբեջանն ու կա Ռոբերտ Քոչարյան՝ կենտրոնական առանցքով ընդդիմություն, որը Փաշինյանի վարչապետության առաջին իսկ օրվանից ահազանգում է՝ Արցախն է մեր գերխնդիրն ու իրական օրակարգը։

Մամեդյարովը նաև ասում է՝ Արցախի խնդիրը մեզ ի՞նչ է տալիս, ասում է, որ Հայաստանն այսպես չի զարգանա, ներդրումներ չեն լինի, արտագաղթը կավելանա..., ախր դուք ո՞նց խոսեք, էստեղ Քոչարյան է պետք, որ հստակ փաստի՝ կարելի է զարգանալ նաև այսպես ու զարգացնի, այնպես, ինչպես երբ մի երեխան հիվանդանում է, չեն սպանում, ինչ է թե մյուսը լավ ապրի. Արցախը չենք զոհելու, որ Հայաստանը լավ ապրի։

Ի դեպ, ուշադրություն դարձրեք՝ ինչ կոռեկտությամբ է խոսում Մամեդյարովը Վարդան Օսկանյանի՝ Քոչարյանի օրոք ՀՀ արտգործնախարարի մասին ու ինչպե՞ս է արտահայտվում ձեր մասին՝ "Вы лукавите, мягко говоря..."։ Ձեզ կոչում է իբրև թե ժողովրդի մանդատն ունեցող («բոլթոնյան ուժեղ մանդատը» ստեղ միտս եկավ, որի մասին մինչև Ջոն Բոլթոնի հեռացումը հաճախ հիշատակում էի), դեմոկրատական իշխանություն ու տողատակում պարտադրում է փաթաթել իրենց կամքը մեր վզին ձեր միջոցով, այ ուրիշի ձեռքին կամա, թե ակամա հայտնված գործիքնե՛ր։

Մամեդյարովն իր խոսքում բազմիցս հիշատակում է նաև «ԼՂ ադրբեջանական համայնք» եզրույթը, «ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների» շփման, տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև կոնկրետ բանակցային պրոցեսի իմաստով շատ այլ կնճռոտ հարցեր, իհարկե՛, պրոադրբեջանական համատեքստում, որի հայկական արձագանքը, համենայնդեպս սկբունքային ու որակական առումով կարծես՝ բացակայում է։

Ավելին՝ Մամեդյարովը նշել է նաև, որ մեր կողմի ներկայացրած փաստաթղթերից վերջինը «Լավրովի պլանն» է՝ բանակցությունների փուլային տարբերակը՝ հայկական զորքերի դուրսբերում, «ԼՂ ադրբեջանական համայնքի» վերադարձ, անվտանգության ապահովում, ԼՂ կարգավիճակի հաստատում՝ ըստ Ադրբեջանի Սահամանդրության և օրենքերի։

Ու էնքան լպիրշ եք, որ միայն էս ամենը վարագույրի հետևում պահելու համար օրը մի խեղկատակությամբ եք հանդես գալիս, ստորաբար շահարկում նույնիսկ ԱՄՆ Սենատի՝ Մեծ Եղեռնի դատապարտման բանաձևը, ինչ է թե շեղեք սթափ միտքը, վերստին բթացնեք մարդկանց, իսկ ներքին բոլոր ապազգային ու հակապետական օրակարգերը՝ արդարադատության բռնաբարումից մինչև տնտեսական անկում, Ստամբուլյանից մինչև Սահամանադրական դատարան, բանակի ու Արցախի դեմ արշավից մինչև Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորում բացառապես սպասարկում են մեկ դավադիր օրակարգի կյանքի կոչմանը։

Տեսնեմ՝ հունվարին ի՞նչ եք բանակցելու։

Կոնսուլտացվո՜ւմ են... Մամեդյարովը կամ համանախագահները, կարծես, առհասարակ կոնսուլտացիաների տրամադրված չեն, հակառակը՝ փաստվում է՝ շատ կոշտ բանակցություններ են ընթացել։ Եվ հիմա ձեր խոստացած նոր, զրոյական կետից սկսելու փոխարեն վերադրաձել եք նույն դիրքերին, բայց ավելի թույլ՝ առանց Վիեննայի, Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների, «ԼՂ ադրբեջանական համայնքի» առկայությամբ, կարգավիճակի, ինքնորոշման փոխարեն բանակցում եք, կարծես թե, «Խաղաղություն՝ հանուն զարգացման» խորագրով ու ձևաչափով։

Իսկ Նիկոլը միակ գործիքն է, ով Արցախի հարցում վարչապետի պաշտոնում դեռ չի կատարել մեկ հայտարարություն, որը տրամագծորեն չի հակասել դրան նախորդող ու հաջորդող հայտարարություններին, ու ահա արդյունքը։

Դե էլի վայրահաչեք՝ սուտ ենք խոսում, փնովում ենք, հակահեղափոխական ենք..., իրականում հեռատես ենք, մեկուկես տարի է՝ ահազանգում ենք՝ սթափվե՛ք, սա Նիկոլի պարտությունը չէ, սա Հայոց Պետականության ու բոլորիս ջախջախման մեկնարկն է՝ առանց Արցախ Հայոց Պետականության կյանքը խիստ ժամանակավոր է աշխարհի քաղաքական քարտեզին։

Վստահ եմ՝ ինչ հարցի շուրջ էլ ունենանք տարաձայնություններ, սեփական որդոց արյամբ շահած հայրենիքի հարցում իրական հայը վերստին բռունցքվելու է, մեկտեղվելու, ինչպես իննսունականներին, ինչպես Ապրիլյանին ու հաղթանակելու է, միայն թե փոքր-ինչ խոհեմ այժմ գտնվենք, տուրք չտանք իշխանության չարչիությանը ու մտածենք իսկականի, կարևորի, կենսականի մասին։

Հ.Գ. Գրառմանս մեջ պարբերաբար հիշատակում էի Ռոբերտ Քոչարյանին, պատահական չէ՝ քաղբանտարկյալ Նախագահը Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից շատ ավելի լավ է տեսնում, գիտակցում ու գնահատում ստեղծված իրավիճակը, քան բանակցային սեղանին պետություն ներկայացնող սույն մունետիկները. պարոն Նախագա՛հ, Դուք վերստին պետք եք Պետականությանը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը