Կարծիք

13.12.2019 19:21


Բա օպտիմալացրեցիք, մոնստր, մեծ, դդումի չափ նախարարություններ ստեղծեցիք, հիմա ումի՞ց եք բողոքում

Բա օպտիմալացրեցիք, մոնստր, մեծ, դդումի չափ նախարարություններ ստեղծեցիք, հիմա ումի՞ց եք բողոքում

Բա օպտիմալացրեցիք, մոնստր, մեծ, դդումի չափ նախարարություններ ստեղծեցիք, հիմա ումի՞ց եք բողոքում....

Ի՞նչ է նշանակում` պետական ապարատը լիքն են պարապ-սարապ, ժամանակ սպանող աշխատակիցներով... Փաստորեն շուրջ երկու տարի է` ժամանա՞կ եք սպանում... Բա չթողնեիք տեղները վեր ընկնեն, փռեիք ասֆալտին, ծեփեիք պատերին, թաթիկները կտրեիք, բրդուճները ձեռքներից խլեիք, Բրոգովիչի Կալաշնիկովով վնգստացնեիք...

Եթե ենթական գործ չի անում, պարապ է, իր գործառութային պարտականությունները չի կատարում, ապա նախարարներն ու մյուս ղեկավարներն են մեղավոր: Ստացվում է, որ առանց աշխատելու աշխատավարձ են ստացել ու այդ ղեկավարները այսքան ժամանակ պարտակել են այդ հանցագործությունը՝ լուռ անտարբերությամբ...

Հա՛, մի բան էլ ճշտեմ ու վաղօրոք պառկեմ ասֆալտին... Հիմա Նիկոլ Փաշինյանը Քրիստո՞սն է, թե՞ Հռոմի Պապը, որտեղի՞ց ճշտենք... Մարդ ես էլի, որ սխալ չհանեն...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը