Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել. քաղաքագետ
Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել, քանի որ հեղափոխության դեպքում փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական ռեժիմի բնույթը, ինչը տեղի չի ունեցել։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Նրա խոսքով, եթե առաջ Հայաստանում կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ էր, փափուկ ավտորիտար ռեժիմ, ապա այժմ, ըստ էության, հաստատվել է անձնական իշխանության ռեժիմ։ «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»,- նշել է նա։
Քաղաքագետը նշել է, որ մարգինալ ընդդիմադիր (Նիկոլ Փաշինյանը- խմբ.), գալով իշխանության, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, ինչը վկայում է, որ երբ մարդը գալիս է իշխանության, կարող է պարզել իր համար պետության կառավարման ողջ պատասխանատվությունը։ Բայց Ռուսաստանում շատերը մինչեւ այժմ սպասողական դիրք են գրավում՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հետո։
Միհրանյանը նշեց հեռուստատեսային ծրագրերի ստեղծման կարեւորությունը Հայաստանում գործընթացների մասին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ «Դա թույլ կտա պարզել իրավիճակը Հայաստանում, բայց այդ առաջարկները անհրաժեշտ արձագանք չեն գտել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ռուսաստանյան ԶԼՄ-ներում ներկայացված է շատ թույլ»,- եզրափակել է քաղաքագետը։
Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել. քաղաքագետ
Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել, քանի որ հեղափոխության դեպքում փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական ռեժիմի բնույթը, ինչը տեղի չի ունեցել։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Նրա խոսքով, եթե առաջ Հայաստանում կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ էր, փափուկ ավտորիտար ռեժիմ, ապա այժմ, ըստ էության, հաստատվել է անձնական իշխանության ռեժիմ։ «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»,- նշել է նա։
Միհրանյանը նշեց հեռուստատեսային ծրագրերի ստեղծման կարեւորությունը Հայաստանում գործընթացների մասին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ «Դա թույլ կտա պարզել իրավիճակը Հայաստանում, բայց այդ առաջարկները անհրաժեշտ արձագանք չեն գտել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ռուսաստանյան ԶԼՄ-ներում ներկայացված է շատ թույլ»,- եզրափակել է քաղաքագետը։
Աղբյուրը՝ news.am