Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր և համատեղությամբ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ անկեղծացել էր։ Նա հայտարարել էր, որ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կաշառակեր է, քանի որ իրենից կաշառք է պահանջել։ Անկեղծացած պատգամավորը շտապել էր ավելացնել նաև, որ ինքը հրաժարվել է Զաքարյանի պահանջը բավարարելուց։
Եթե Մելիքյանի ասածները Զաքարյանի վերաբերյալ ճիշտ են, ապա հանուն արդարության պետք է նշել, որ վերահսկիչ պալատի նախագահիվերաբերյալ մելիքյանական գնահատականները մի փոքր շտկման կարիք ունեն, այն է՝ Ի. Զաքարյանը ոչ թե կաշառակեր է (գոնե Մելիքյանի մասով), այլ ձախողա՛կ կաշառակեր, քանի որ պահանջել, բայց չի կարողացել հասնել իր ուզածին. կլիենտը չի մուծվել։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի մերկացումներից հետո Զաքարյանը դիմեց դատարան, որպեսզի պաշտպանի իր բարի (տո լավ է) համբավը, Մելիքյանն էլ խոստացավ, որ դատարանում կապացուցի իր ասածները և ցույց կտա, որ Զաքարյանի համբավն այնքան էլ բարի չէ։
Անցան օրեր ու շաբաթներ, բայց մեր հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե կաշառակերության թեմայով լեզվակռվի մեջ մտածներից ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Մելիքյանն այս մասին չի ուզում խոսել, իսկ Զաքարյանի գրասենյակից նույնպես կոնկրետ պատասխան չենք կարողանում ստանալ։
Կարելի է միայն ենթադրել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Հավանաբար Զաքարյանի ու Մելիքյանի դիմակայությունը լուծվում է ոչ թե դատարանում, այլ լրիվ ուրիշ տեղ։ Այդ «ուրիշ տեղը» կարող է լինել նախագահի նստավայրը։
Մեզանում հաստատված ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ներիշխանական «արդարադատությունը» Բաղրամյան 26–ում է կյանքի կոչվում, այլ ոչ թե դատական ատյաններում։ Իսկ դա նշանակում է, որ Մելիքյանին կարող են մի լավ նեղել, քանի որ նա բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգի բուն էության մասին։
ՍպարտակՄելիքյանին չհավատալը մի քիչ դժվար է, քանի որ նա ներսի մարդ է, իսկ ով եթե ոչ ներսի՛ մարդը կարող էր ներկայացնել Սերժ Սարգսյանի գործիքի վերածված Զաքարյանի գործունեության բնույթը։
Մեզ մնում է միայն հետևել զարգացումներին և տեսնել, թե ինչպիսի վայրիվերումներ կլինեն այս հարցում։
Կարելի է գրեթե չկասկածել, որ իշխանական թիմը կփորձի Զաքարյանին ներկայացնել որպես բյուրեղյա մաքրության տեր չինովնիկ, իսկ Մելիքյանին՝ զրպարտիչ։
Նկատենք, որ ինչպիսին էլ լինի իշխանական քարոզչության ու գործողությունների բնույթը Զաքարյան–Մելիքյան հակամարտության թեմայով՝ շատերի համար պարզ է, թե ԻշխանԶաքարյանն ով է՝ «ասա ում ես ծառայում, ասեմ ով ես դու» տրամաբանությամբ։ Մնացածը շոու է։
Մի շարքային կաշառակերության պատմություն
Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր և համատեղությամբ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ անկեղծացել էր։ Նա հայտարարել էր, որ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կաշառակեր է, քանի որ իրենից կաշառք է պահանջել։ Անկեղծացած պատգամավորը շտապել էր ավելացնել նաև, որ ինքը հրաժարվել է Զաքարյանի պահանջը բավարարելուց։
Եթե Մելիքյանի ասածները Զաքարյանի վերաբերյալ ճիշտ են, ապա հանուն արդարության պետք է նշել, որ վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ մելիքյանական գնահատականները մի փոքր շտկման կարիք ունեն, այն է՝ Ի. Զաքարյանը ոչ թե կաշառակեր է (գոնե Մելիքյանի մասով), այլ ձախողա՛կ կաշառակեր, քանի որ պահանջել, բայց չի կարողացել հասնել իր ուզածին. կլիենտը չի մուծվել։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի մերկացումներից հետո Զաքարյանը դիմեց դատարան, որպեսզի պաշտպանի իր բարի (տո լավ է) համբավը, Մելիքյանն էլ խոստացավ, որ դատարանում կապացուցի իր ասածները և ցույց կտա, որ Զաքարյանի համբավն այնքան էլ բարի չէ։
Անցան օրեր ու շաբաթներ, բայց մեր հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե կաշառակերության թեմայով լեզվակռվի մեջ մտածներից ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Մելիքյանն այս մասին չի ուզում խոսել, իսկ Զաքարյանի գրասենյակից նույնպես կոնկրետ պատասխան չենք կարողանում ստանալ։
Կարելի է միայն ենթադրել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Հավանաբար Զաքարյանի ու Մելիքյանի դիմակայությունը լուծվում է ոչ թե դատարանում, այլ լրիվ ուրիշ տեղ։ Այդ «ուրիշ տեղը» կարող է լինել նախագահի նստավայրը։
Մեզանում հաստատված ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ներիշխանական «արդարադատությունը» Բաղրամյան 26–ում է կյանքի կոչվում, այլ ոչ թե դատական ատյաններում։ Իսկ դա նշանակում է, որ Մելիքյանին կարող են մի լավ նեղել, քանի որ նա բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգի բուն էության մասին։
Սպարտակ Մելիքյանին չհավատալը մի քիչ դժվար է, քանի որ նա ներսի մարդ է, իսկ ով եթե ոչ ներսի՛ մարդը կարող էր ներկայացնել Սերժ Սարգսյանի գործիքի վերածված Զաքարյանի գործունեության բնույթը։
Մեզ մնում է միայն հետևել զարգացումներին և տեսնել, թե ինչպիսի վայրիվերումներ կլինեն այս հարցում։
Կարելի է գրեթե չկասկածել, որ իշխանական թիմը կփորձի Զաքարյանին ներկայացնել որպես բյուրեղյա մաքրության տեր չինովնիկ, իսկ Մելիքյանին՝ զրպարտիչ։
Նկատենք, որ ինչպիսին էլ լինի իշխանական քարոզչության ու գործողությունների բնույթը Զաքարյան–Մելիքյան հակամարտության թեմայով՝ շատերի համար պարզ է, թե Իշխան Զաքարյանն ով է՝ «ասա ում ես ծառայում, ասեմ ով ես դու» տրամաբանությամբ։ Մնացածը շոու է։
Կարեն Հակոբջանյան