Լրահոս

13.12.2019 13:46


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը չի մեկնաբանել Մամեդյարովի հայտարարությունները

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը չի մեկնաբանել Մամեդյարովի հայտարարությունները

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները։

«Լազարյան ակումբի» նիստի շրջանակում լրագրողները խնդրեցին Վլադիմիր Կարապետյանին մեկնաբանել ադրբեջանցի նախարարի հայտարարությունները։

Ի պատասխան՝ մամուլի քարտուղարը նշեց, որ հպանցիկ է ծանոթացել հարցազրույցին, իսկ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի խոր ծանոթացում։ Այս առնչությամբ Կարապետյանն առաջարկեց, որ հարցը մեկնաբանի ՀՀ ԱԳՆ ղեկավարը կամ գերատեսչության մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ «հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը