Կարծիք

13.12.2019 13:21


Հիմա գոնե հասկացա՞ք, որ Նիկոլը ադրբեջանական պրոյեկտ է

Հիմա գոնե հասկացա՞ք, որ Նիկոլը ադրբեջանական պրոյեկտ է

Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են անհապաղ առարկայական բանակցություններ սկսելու մասին: Այդ հանդիպումից առաջ Բաքուն հայտարարել էր, թե Բրատիսլավայում տրվելու է բովանդակային բանակցությունների մեկնարկը:

Երեկ ադրբեջանական CBC-ին հարցազրույց է տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը... Ինչ խոսք, հարցազրույցը բովանդակային եւ հետաքրքիր էր, այն, ինչի մասին, որ մենք հարցնում ենք մեր կողմին, չեն պատասխանում, թե վերջապես ինչի՞ շուրջ են բանակցել 3.5 ժամ, մեզ ստելով ասում են՝ կոնսուլտացիա էր, բանակցություն տեղի չի ունեցել։

Նայում եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցացրույցը CBC-ին, ահա շատ կարեւոր դրվագներն եմ առանձնացրել բանակցության բովանդակությունից։ Մամեդյարովը պնդում է, որ բանակցություններին այլընտրանք չկա, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»:

Մեջբերում եմ բառացի Մամեդյարովի բառակույտերից, ուշադիր կարդացեք և մտաբերեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ինքը խաղաղության կողմնակից է, և որ Արցախի հարցը ընդունելի պետք է լինի և՛ Արցախի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ադրբեջանի ժողովրդի։

• Մամեդյարով՝ -«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա: Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունը առանց մեզ: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանի վրա: Անկյունի հարցը հետևյալն է: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է ունենալ ռազմավարական համբերություն: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կդադարի:
Ես չեմ հավատում, որ որևէ մեկը շահագրգռված է բանակցություններից դուրս գալ: Մենք միշտ էլ խոսում ենք այդ մասին (խաղաղ բանակցությունների անհրաժեշտություն)։
Հույզերն ու գործողությունները հաճախ գերակշռում են հայկական կողմի գործողություններում և հայտարարություններում:
«Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99%-ը հիմնված է հույզերի վրա: Բանակցային գործընթացը պետք է ուշադիր հետևի հասարակության մեջ ներքին տրամադրությանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սա բնական գործընթաց է և հաստատ: Կրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում շատ բարձր են:
Նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»:
Միևնույն ժամանակ հույզերն ու կարծրատիպերը, որոնք առկա են հայկական կողմում, բացասական ֆոն են ստեղծում, և դա խանգարում է մեզ առաջ շարժվել:
Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք էականորեն քննարկում ենք այդ հարցը: Ըստ իրենց Արտաքին գործերի նախարարության ղեկավարի՝ կարգավիճակը և անվտանգությունը կարևոր են Հայաստանի համար: Ո՞րն է կարգավիճակը` հասկանալի է, բայց ո՞րն է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի: Բայց սա մեր հասկացողությունն է, բայց ինչպիսին է հայկական կողմը»։

Հ.Գ. Ուզում եմ հիշեցնել՝ միշտ ու միշտ, երբ բանակցային սեղանին ադրբեջանցիները նեղն էին ընկնում, խոսում էին խնդիրը ուժային տարբերակով լուծելու մասին։ Ոնց հասկանում եք, արդեն լավ֊լավ են, անգամ բանակցում են երկու ժողովրդին՝ Արցախի և Ադրբեջանի, ոնց հաշտեցնեն, որ իրար հետ էլի քիփ ապրեն։

Հիմա գոնե հասկացա՞ք, որ Նիկոլը ադրբեջանական պրոյեկտ է, և, որ իր խոսքերը շատ նման են Ադրբեջանի ղեկավարության խոսքերին։

Հ.Հ.Գ. Մնում է հասկանանք՝ մե՞նք (հայ ժողովուրդս) ոնց ենք։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը