Ամեն մի լրագրող չէ, որ ունակ է պետություն կառավարել, էլ ուր մնաց՝ ամեն խոհարարուհի
Իհարկե, խիստ ներողություն եմ խնդրում. ձեր տոնը փչացնեմ, բայց ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը հայտարարություն է՝ օրենք չէ: Այն չունի իրավական պարտադիր ուժ: Ավելին՝ այն չի գնալու նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, բայց սրա հետ մեկտեղ մենք շատ մտահոգիչ իրավիճակ ունենք ղարաբաղյան ճակատում:
Մի կողմից՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նշում է, որ վարչապետը դեմ չէ, որ բանակցային գործընթացում ներգրավվի, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» (սա ուղիղ հետևանք է բանակցային գործընթացում՝ անգրագետ և կներեք բառիս համար ապաշքյարա հայտարարությունների այն մասին, որ բանակցային ձևաչափը պետք է փոխվի), սրան էլ գումարած երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ օգտվելով հայկական կողմի անհեռատես հայտարարություններից նշել է, քանի որ պաշտոնական Երևանը հատուկ շեշտադրում է կարգավիճակի և անվտանգության հարցը, Ադրբեջանը պատրաստ է իր տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միջազգային քաղաքականության փորձի հիման վրա կարգավիճակ տրամադրել Արցախին:
Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինը միանշանակ սխալ էր: Ամեն մի լրագրող չէ, որ ունակ է պետություն կառավարել, էլ ուր մնաց՝ ամեն խոհարարուհի:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից