Լրահոս

13.12.2019 11:05


Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Էդիկ Մկրտչյանի վարած Toyota Camry մակնիշի 81 CG 888 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 27 LՏ 543 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում Toyota-ի վարորդը ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Mercedes 600-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ոստիկանությունը պարզում է նաև այդ տեղեկության իսկությունը:

Հետաքննիչի հանձնարարականով Toyota Camry-ն և մետաղե ջարդոնի վերածված 06-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը