Լրահոս

12.12.2019 21:32


Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։ Այս մասին հայտնել է Интерфакс-ը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի կազմը։ Վոլոշինից բացի՝ միանգամից Ռուսաստանի կառավարության երեք նախկին նախագահներ կան՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը եւ Միխայիլ Ֆրադկովը, եւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (կարգադրության մեջ նա նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական, նա նաեւ մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ)։

Նախագահություն մտել են նաեւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՄՊՀ էկոնոմիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը, Ռուսաստանի ժողտնտեսության ակադեմիայի եւ պետական ծառայության ինստիտուտի ռեկտոր Վլադիմիր Մաուն, «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, «Կուրչատովյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, ՍՊբՀ ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովը, ԲՏԴ ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը