Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հնարավոր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, եթե հաստատվեն տեղեկություններն առ այն, նրա եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է և ունի կանխակալ վերաբերմունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ Slaq.am-ն այսօր տեղեկություն էր տարածել, որ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է և բացի այդ՝ հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր կանխակալ բացասական վերաբերմունքով։ Նա ֆեյսբուքայն իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս հայտնել էր իր գոհունակությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ։
Խուդոյանի խոսքով՝ այս պահին քննարկվում է այդ տեղեկությունների իսկությունը ստուգելու հարցը և մինչև դատական նիստը կքննարկվի նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելը։ «Իհարկե պետք է գործընկերներիս հետ էլ քննարկել։ Եթե դա իրականություն է կամ իրականության հետ ինչ-որ կապ ունեն, ապա այո՛, պետք է։ Դա ավելի զգայուն հիմք է ինքնաբացարկի, քան այն, ինչ-որ ներկայացվել է նախկինում»,-ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ նախկինում նման դեպք եղել է, երբ բողոքը քննում էր դատավոր Մհեր Արղամանյանը և նրա ընտանիքի անդամի կողմից ևս կանխակալ վերաբերմունքի հարց կար պարոն Քոչարյանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է դատավոր Լուսինե Աբգարյանի՝ համեմատաբար քիչ փորձառությանը, Խուդոյանն ասաց, որ չկա այնպիսի պարտադիր պահանջ, որ երիտասարդ դատավորը չի կարող քննել զգայուն գործեր։ «Կան շատ երիտասարդ դատավորներ, որոնք շատ ավելի որակյալ արդարադատություն են իրականացնում»,-նշեց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ գործը դեկտեմբերի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
Հավելենք, որ «HelpCourt» դատական կայքի համաձայն՝ Լուսինե Աբգարյանը վարկանիշ որպես այդպիսիք չունի. այն գնահատվել է 9 միավոր։ Համեմատության համար նշենք, որ նույն դատարանի դատավոր, ինքնաբացարկ հայտնած Մխիթար Պապոյանի վարկանիշը 61 միավոր է։