Կարծիք

12.12.2019 18:48


Սպասում եմ, երբ մեղավորը կճանաչվի հայ ժողովուրդը, և Հրաչյա Հակոբյանն առաջարկի՝ մարդկանց վտարել երկրից, իսկ հետո՝ մեկուսացնել

Սպասում եմ, երբ մեղավորը կճանաչվի հայ ժողովուրդը, և Հրաչյա Հակոբյանն առաջարկի՝ մարդկանց վտարել երկրից, իսկ հետո՝ մեկուսացնել

Սկզբից, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ձեռքբերումներին խանգարում էին հանրապետականները։ Ընտրություններ անցկացրեցին, ազատվեցին նախորդ ռեժիմի վերջին բաստիոնից, ձևավորեցին ԱԺ մեծամասնություն և Կառավարություն։

Հետո ՀԺ-ով սկսեցին տարածել, որ ձեռքբերումներին խանգարում են մութ ուժերը և նախորդ ռեժիմի ներկայացուցիչները։ Հիմա, պարզվում է, ձեռքբերումներին խանգարում է ամբողջ պետական համակարգը։

Սպասում եմ, երբ մեղավորը կճանաչվի հայ ժողովուրդը, և Հրաչյա Հակոբյանն առաջարկի՝ մարդկանց վտարել երկրից, իսկ հետո՝ մեկուսացնել։ Դե, փորձ ունի արդեն։

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանի ականջը կանչի։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը