Կարծիք

12.12.2019 15:55


Ճաշից առաջ՝ Նապոլեոն, ճաշից հետո` Հիսուս, ընթրիքին` Պապ թագավոր, կառավարության նիստի ժամանակ էլ` Հռոմի պապ

Ճաշից առաջ՝ Նապոլեոն, ճաշից հետո` Հիսուս, ընթրիքին` Պապ թագավոր, կառավարության նիստի ժամանակ էլ` Հռոմի պապ

«Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,-կառավարության նիստում իբր թե կատակել է Նիկոլ Փաշինյանը եւ, ինչպես միշտ, ինքն էլ քահ-քահ ծիծաղել իր ասածի վրա։

Առիթը նախորդիվ Ֆինանսների նախարար, բազմափորձ եւ բազմավաստակ «նախկին» Ատոմ Ջանջուղազյանի ուղղությամբ նետված խիստ զայրացկոտ ֆրազն էր` «եւ պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ըլնել»...

Այսինքն` եթե Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու «մեղադրանքն» ուղղված էր ինչ-որ մեկին, ապա դա միայն եւ միայն Ջանջուղազյանն էր։

Ծանր դեպք է, ինչպես ասում են։
Համապատասխան հաստատություններում նապոլեոնների, հիսուսների, հռոմիպապերի պակաս, իհարկե, չի զգացվում։ Բայց որ բոլորը մեկում լինի`հիվանդը ճաշից առաջ իրեն Նապոլեոն զգա, ճաշից հետո` Հիսուս, ընթրիքին` Պապ թագավոր, կառավարության նիստի ժամանակ էլ` Հռոմի պապ, հաճախ չի պատահում...

Հ.գ. Էն դրամահավա՛քն ի՞նչ եղավ, է՜. Բեռլինի կլինիկաներից մեկում «գերագույն գլխավորի» վիճակն ախտորոշելու եւ բուժման կուրս նշանակելու համար անհրաժեշտ 23 հազար եվրոն չհավաքվե՞ց...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը