Կարծիք

12.12.2019 18:20


Մաեստրոն, ով այդպես էլ չհասկացավ, որ ինքը վարչապետ է

Մաեստրոն, ով այդպես էլ չհասկացավ, որ ինքը վարչապետ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ խնդիր է դրել, որ Ամանորին նվիրված Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը՝ սկզբից Հայաստանում, հետո նաև աշխարհում:

Jingle Bells-ի հայկական տարբերակի ստեղծմամբ հանրահռչակ դառնալն ինձ հիշեցնում է հեղափոխության բեմականացումը, որը պետք է նոր որակայալ ճանաչում ապահովեր Հայաստանին աշխարհում: «Հիսուս»-ը հենց այդ հավատն էր ներշնչել հավատացյալների հոտին: Հայաստանից դուրս քանի անգամ հայտնվեց խոսափողի առաջ, խոսեց միայն «հեղափոխությունից» և ձանձրացրեց բոլորին: Արդունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Հայաստանի անկախության տոնը Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները մոռացել էին շնորհավորել, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորանքի մեջ «հեղափոխություն» հնչեղ ձևակերպումը փոխարինված էր «նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխություն» ձևակերպմամբ:

Եվ ընդհանրապես, պետական բարձրագույն պաշտոնը պատասխանատվություն է առաքելության գիտակցում նախ և առաջ երկիրը հայտնի դարձնել՝ իր անվտանգային ամուր համակարգով, զարգացող տնտեսությամբ ու սոցիալական ապահովության բարձր համակարգով, իրավական ու քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված հետևողական ձգտումներով, հավասարակշիռ ու փոխշահավետ արտաքին հարաբերությունների կառուցմանն ուղղված ջանքերով....

Իսկ Jingle Bells-ը կարելի է թողնել համապատասխան մասնագետներին, գուցե նրանց մոտ հայտնի երգի հայկական տարբերակ ստեղծելը առավել դյուրին ստացվի...

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը