Լրահոս

12.12.2019 12:24


Սյունիքի մարզում Suzuki-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սյունիքի մարզում Suzuki-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին, Շինարարների փողոցում Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քաղաքացուն պատկանող այգու դարպասի երկաթյա սյանը, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոպվել է Կապանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Հայրապետյանի անվամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը