Քաղաքական

12.12.2019 12:22

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է .«Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները վերից վար գնալով ավելի ու ավելի ջղաձիգ պահվածք են դրսևորում:

Կան տեղեկություններ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները ձեռքի տակ ունեն հերթական մտահոգիչ տվյալները իրենց վարկանիշի անկման մասին:

Մասնավորաբար, ըստ տարբեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի:

Ի դեպ, որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ դա առանց հարցումների էլ նկատելի է. դրա մասին են վկայում շարունակական ձախողումները ՏԻՄ ընտրություններում, հերթական հեռուստամարաթոնի աննախադեպ ցածր ցուցանիշները, նույնիսկ սոցցանցերում առկա տրամադրությունները, որոնք մեկ տարում էապես փոխվել են ոչ հօգուտ իշխանության:

«Փաստի» տեղեկություններով, իշխանության վերնախավի կողմից հանձնարարվել է գտնել այնպիսի սոցիոլոգիական կազմակերպություն, որը ձեռնտու ցուցանիշներ կներկայացնի հանրությանը, ասուլիսներ կհրավիրի՝ ցույց տալու, որ իրականում Փաշինյանի վարկանիշը դեռ բարձր է»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։