Լրահոս

12.12.2019 12:25


Բախվել են 32-ամյա վարորդի Toyota-ն և 19-ամյա վարորդի Mitsubishi-ն. Հնդկաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են 32-ամյա վարորդի Toyota-ն և 19-ամյա վարորդի Mitsubishi-ն. Հնդկաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 20-ամյա Կամիա Բհարդվաջը և 19-ամյա Մուսկան Ռաջեզինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը