Փաստե՞նք, որ ունենք մարդու կյանքում ոչինչ չփոխող տնտեսական հեղափոխություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեկնաբանել է ծախսվող գումարներն այլ սոցիալական նպատակներով օգտագործելու նպատակահարմարության հարցը:
Ըստ նրա՝ այդ գումարը բոլոր քաղաքացիների վրա բաշխելու արդյունքում կլիներ 5000 դրամ, ինչը «չի կարող մարդու կյանքում որևէ լուրջ բան փոխել»:
Բաթոյանի խոսքերից ստացվո՞ւմ է արդյոք, որ մարդու կյանքում ոչինչ չի փոխում նաև այն մի քանի հազար դրամը, որն ամիսներ առաջ «տնտեսական հեղափոխության» տրամաբանության ներքո ներկայացվեց վարչապետի ֆեյսբուքյան էջով՝ որպես որոշ ճյուղերի աշխատավարձերի բարձրացում:
Փաստե՞նք, որ ունենք մարդու կյանքում ոչինչ չփոխող տնտեսական հեղափոխություն:
Հ.Գ.
1. Երբ խոսվում է քաղաքապետարանի շռայլ ծախսերը սոցիալական ուղղվածությանը հատկացնելու մասին, պետք չէ դա ՀՀ քաղաքացիների վրա ուղղակի բաշխում հասկանալ: 2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առավել քան պետք է զգույշ արտահայտվի մարդու կյանքում մի քանի հազար դրամի նշանակության մասին. հարցը շատ նուրբ է: 3. Ի վերջո հասկանանք՝ Հայաստանում ի՞նչն ու ինչքա՞նն է մարդու կյանքում բան փոխելու:
Փաստե՞նք, որ ունենք մարդու կյանքում ոչինչ չփոխող տնտեսական հեղափոխություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեկնաբանել է ծախսվող գումարներն այլ սոցիալական նպատակներով օգտագործելու նպատակահարմարության հարցը:
Ըստ նրա՝ այդ գումարը բոլոր քաղաքացիների վրա բաշխելու արդյունքում կլիներ 5000 դրամ, ինչը «չի կարող մարդու կյանքում որևէ լուրջ բան փոխել»:
Բաթոյանի խոսքերից ստացվո՞ւմ է արդյոք, որ մարդու կյանքում ոչինչ չի փոխում նաև այն մի քանի հազար դրամը, որն ամիսներ առաջ «տնտեսական հեղափոխության» տրամաբանության ներքո ներկայացվեց վարչապետի ֆեյսբուքյան էջով՝ որպես որոշ ճյուղերի աշխատավարձերի բարձրացում:
Փաստե՞նք, որ ունենք մարդու կյանքում ոչինչ չփոխող տնտեսական հեղափոխություն:
Հ.Գ.
1. Երբ խոսվում է քաղաքապետարանի շռայլ ծախսերը սոցիալական ուղղվածությանը հատկացնելու մասին, պետք չէ դա ՀՀ քաղաքացիների վրա ուղղակի բաշխում հասկանալ:
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առավել քան պետք է զգույշ արտահայտվի մարդու կյանքում մի քանի հազար դրամի նշանակության մասին. հարցը շատ նուրբ է:
3. Ի վերջո հասկանանք՝ Հայաստանում ի՞նչն ու ինչքա՞նն է մարդու կյանքում բան փոխելու:
Լիլիա Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից