Լրահոս

12.12.2019 11:40

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 35 NF 668 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում դեռևս անհայտ հանգամանքներում Բաղրամյան փողոցի 73 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։