Լրահոս

12.12.2019 11:35

Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին

Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խաչիկ Ս-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Նարեկ Մ-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Ս-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Արմավիրի ոստիկանները Խաչիկ Ս-ին և Նարեկ Մ-ին հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ են վերցվել ծնողի և մանկավարժի ներկայությամբ, որից հետո բաց են թողնվել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։