10 մլն դրամ անանուն նվիրատվություն՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին
168TV-ն հայտնում է․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է տեսնում Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրաբերելու գործընթացում։
««Կամազ»՝ թույլտվության դիմաց. պետք է հասկանալ՝ արդյոք մյուս դիմորդները նույն ժամանակահատվածում դիմել և շինթույլտվություններ ստացե՞լ են, արդյոք եղե՞լ են մարդիկ, որոնք այդ ժամանակահատվածում դիմել են քաղաքապետարանին թույլտվություն ստանալու համար և մերժում ստացել։ Այս հարցը պետք է պարզի ընդդիմադիր խմբակցությունների ստեղծած քննիչ հանձնաժողովը։ Ես ուղղակի նմանություններ եմ տեսնում Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի, «Կամազ»-ների և «Երևան» հիմնադրամի միջև. տեսնում եմ նաև կրկնություններ»,-ասել է Հոկտանյանը։
Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատուների խոշոր փոխանցումներում Հոկտանյանը կոռուպցիոն լուրջ ռիսկ է տեսնում, առավել ևս, որ դա արվում է անանուն։ «Բայց ասել, որ կոռուպցիա կա, կարելի է միայն այն ժամանակ, երբ բացահայտվի, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ընկերություններ ստացել են արտոնություններ։ Այդ ժամանակ կարող է բացահայտվել նաև քաղաքական կոռուպցիա»,- ասել է Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին 10 մլն դրամ անանուն նվիրատվությանը։
«Եթե նվիրատուները ստանում են հնարավորություն՝ թելադրել իրենց ձեռնտու քաղաքականություն համապատասխան ոլորտում. դասական իմաստով՝ պետության զավթում են իրականացնում»,-ասել է մասնագետը։
Ըստ Հոկտանյանի՝ պետք է նաև հետևել, թե այդ նվիրատվություններն ինչպես են ծախսվում։
«Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այդ գումարն ինչպես է ծախսվում. հնարավոր է՝ դա ծախսվի կուսակցաշինության և այլ ոչ հաճելի երևույթների համար»,-ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը