Մոտենում է ամենագեղեցիկ տոնը՝ Ամանորը: Այս տոնին սկսվում է աննկարագրելի հաճելի խառնաշփոթ, որից ետ չի մնում նաև «Հեփիում» մանկական հյուրատունը: Երբ գալիս է Նոր տարին, «Հեփիում»-ի ողջ տարածքը լցվում է տոնական տրամադրությամբ՝ գեղեցիկ զարդարանք, ամանորյա երաժշտություն և որ ամենակարևորն է՝ ամբողջ տարածքում կարելի է տեսնել ուրախ և չարաճճի Էլֆերին, որոնք երեխաների հետ այս ու այն կողմ են գնում և ուղեկցում ամանորյա ներկայացման կերպարների մոտ:
Այս տարի հյուրատանը խառնաշփոթն ավելի վաղ է սկսվել, քանի որ միանգամից 3 պրեմիերա է լինելու՝ «Խառնաշփոթ Սանտայի տանը», Սանտա Կլաուսի փոքրիկ օգնականները՝ «Թոմը և Ջերին», «Արի պարենք» ամանորյա դիմակահանդեսը:
«Հեփիում»-ում սկզբունքային է ինտերակտիվ կապի պահպանումը: Ներկայացումերը, որոնց ականտեսը կլինեք այցելելով «Հեփիում», բեմադրված են այնպես, որպեսզի հյուրերը կարողանան մասնակից դառնալ:
Սկսենք սկզբից. «Խառնաշփոթ Սանտայի տանը» ներկայացումը հիմնված է Գրինչի արկածների վրա, որին մասնակից են դառնում նաև այլ կերպարներ: Իսկ բարի էլֆերը ամբողջ ընթացքում կուղեկցեն երեխաններին, և կփորձեն օգնել Սանտա Կլաուսին բաժանել երեխանների նվերները:
Երկրորդ պրեմերան բոլորից կողմից սիրված «Թոմ և Ջերրի» կերպարների մասին է: Ներկայացումը պատմում է Թոմի և Ջերրիի ամանորյա արկածների մասին: Երեխաները դիտելուց բացի, անմիջական կապ են ունենալու և մասնակից են դառնալու ներկայացմանը՝օգնելով Սանտա Կլաուսին փրկել Ամանորը: Երեխաները նաև կհանդիպեն հայտնի մուլտֆիլմի այլ կերպարների:
Եվ իհարկե, էլ ի՞նչ Նոր տարի առանց Սանտա Կլաուսի. Սանտա Կլաուսին մարմնավորելու է «Արձագանք» խմբի հիմնադիր երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը: Նշենք, որ ներկայացումներում խաղալու են հայտնի և սիրված պրոֆեսիոնալ դերասաններ՝ Սամվել Դանիելյան, Սիրանուշ Լազյան, Տաթև Ղարիբյան, Անի Բայաթյան և այլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք մեծ սիրով են կատարում իրենց աշխատանքը:
Բացի ինտերակտիվ ներկայացումներից, լինելու է նաև «Արի պարենք» ամանորյա դիմակահանդես:
Անունը արդեն հուշում է, որ ներկա լինելով դիմակահանդեսին՝ մասնակից եք լինելու խենթ և ուրախ փարթիի, որի ընթացքում կլինեն պարային բեմադրություններ, ֆլեշմոբեր, կրակով բեմադրություն, խոհարարների պար, տեղաս և այլ անակնկալ պարեր:
«Արի պարենք» դիմակահանդեսի ժամանակ կպարեն պրոֆեսիոնալ պարողներ, դերասաններ, որոնք անմոռանալի ժամանց կհաղորդեն դիմակահանդեսին:
Եվ վերջում՝ խե՞նթ տոն եք ուզում, շտապեք ամրագրել: «Հեփիում» -ը ձեր լավագույն ընտրությունն է:
Նշենք, որ «Հեփփիում»-ը մանկական հյուրատուն է, որը բացում է իր դռները միայն նախնական պատվերով: «Հեփփիում»-ն իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի: Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղերով։
«Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները և Wi-Fi-ը, որպեսզի բոլորը միախմբվեն և վայելեն իրական կյանքը:
Այցելելով հյուրատուն՝ անհնար է չտպավորվել միջավայրի վառ գույներից: Հյուրատան ողջ տարածքը նկարազարդված է, պատերին թեմատիկ տեսարաններ են, որի հեղինակը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:Սարյանի վրձնի շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր ներկայացում ասես տվյալ հեքիաթից պոկված պատառիկ լինի:
«Հեփփիում»-ը նաև այգի ունի, այնպես որ, եթե բախտներդ բերի, այդ օրերին ձյուն տեղա, կարող եք մի լավ ձնագնդի խաղալ ու Ձեր քեֆին քեֆ չի հասնի:
Ամանորյա խենթ ժամա՞նց․ շտապեք տոմսերն ամրագրել «Հեփիում»-ում
Մոտենում է ամենագեղեցիկ տոնը՝ Ամանորը: Այս տոնին սկսվում է աննկարագրելի հաճելի խառնաշփոթ, որից ետ չի մնում նաև «Հեփիում» մանկական հյուրատունը: Երբ գալիս է Նոր տարին, «Հեփիում»-ի ողջ տարածքը լցվում է տոնական տրամադրությամբ՝ գեղեցիկ զարդարանք, ամանորյա երաժշտություն և որ ամենակարևորն է՝ ամբողջ տարածքում կարելի է տեսնել ուրախ և չարաճճի Էլֆերին, որոնք երեխաների հետ այս ու այն կողմ են գնում և ուղեկցում ամանորյա ներկայացման կերպարների մոտ:
Այս տարի հյուրատանը խառնաշփոթն ավելի վաղ է սկսվել, քանի որ միանգամից 3 պրեմիերա է լինելու՝ «Խառնաշփոթ Սանտայի տանը», Սանտա Կլաուսի փոքրիկ օգնականները՝ «Թոմը և Ջերին», «Արի պարենք» ամանորյա դիմակահանդեսը:
«Հեփիում»-ում սկզբունքային է ինտերակտիվ կապի պահպանումը: Ներկայացումերը, որոնց ականտեսը կլինեք այցելելով «Հեփիում», բեմադրված են այնպես, որպեսզի հյուրերը կարողանան մասնակից դառնալ:
Սկսենք սկզբից. «Խառնաշփոթ Սանտայի տանը» ներկայացումը հիմնված է Գրինչի արկածների վրա, որին մասնակից են դառնում նաև այլ կերպարներ: Իսկ բարի էլֆերը ամբողջ ընթացքում կուղեկցեն երեխաններին, և կփորձեն օգնել Սանտա Կլաուսին բաժանել երեխանների նվերները:
Երկրորդ պրեմերան բոլորից կողմից սիրված «Թոմ և Ջերրի» կերպարների մասին է: Ներկայացումը պատմում է Թոմի և Ջերրիի ամանորյա արկածների մասին: Երեխաները դիտելուց բացի, անմիջական կապ են ունենալու և մասնակից են դառնալու ներկայացմանը՝օգնելով Սանտա Կլաուսին փրկել Ամանորը: Երեխաները նաև կհանդիպեն հայտնի մուլտֆիլմի այլ կերպարների:
Եվ իհարկե, էլ ի՞նչ Նոր տարի առանց Սանտա Կլաուսի. Սանտա Կլաուսին մարմնավորելու է «Արձագանք» խմբի հիմնադիր երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը: Նշենք, որ ներկայացումներում խաղալու են հայտնի և սիրված պրոֆեսիոնալ դերասաններ՝ Սամվել Դանիելյան, Սիրանուշ Լազյան, Տաթև Ղարիբյան, Անի Բայաթյան և այլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք մեծ սիրով են կատարում իրենց աշխատանքը:
Բացի ինտերակտիվ ներկայացումներից, լինելու է նաև «Արի պարենք» ամանորյա դիմակահանդես:
Անունը արդեն հուշում է, որ ներկա լինելով դիմակահանդեսին՝ մասնակից եք լինելու խենթ և ուրախ փարթիի, որի ընթացքում կլինեն պարային բեմադրություններ, ֆլեշմոբեր, կրակով բեմադրություն, խոհարարների պար, տեղաս և այլ անակնկալ պարեր:
«Արի պարենք» դիմակահանդեսի ժամանակ կպարեն պրոֆեսիոնալ պարողներ, դերասաններ, որոնք անմոռանալի ժամանց կհաղորդեն դիմակահանդեսին:
Եվ վերջում՝ խե՞նթ տոն եք ուզում, շտապեք ամրագրել: «Հեփիում» -ը ձեր լավագույն ընտրությունն է:
Նշենք, որ «Հեփփիում»-ը մանկական հյուրատուն է, որը բացում է իր դռները միայն նախնական պատվերով: «Հեփփիում»-ն իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի: Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղերով։
«Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները և Wi-Fi-ը, որպեսզի բոլորը միախմբվեն և վայելեն իրական կյանքը:
Այցելելով հյուրատուն՝ անհնար է չտպավորվել միջավայրի վառ գույներից:
Հյուրատան ողջ տարածքը նկարազարդված է, պատերին թեմատիկ տեսարաններ են, որի հեղինակը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:Սարյանի վրձնի շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր ներկայացում ասես տվյալ հեքիաթից պոկված պատառիկ լինի:
«Հեփփիում»-ը նաև այգի ունի, այնպես որ, եթե բախտներդ բերի, այդ օրերին ձյուն տեղա, կարող եք մի լավ ձնագնդի խաղալ ու Ձեր քեֆին քեֆ չի հասնի:
Աղբյուրը՝ yerevaklur.am