Քաղաքական

12.12.2019 10:21

Իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին. ԳՄ ներկայացուցիչ․ «Ժողովուրդ»

Իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին. ԳՄ ներկայացուցիչ․ «Ժողովուրդ»

«ՀՅԴ-ում իրավիճակը անցած շաբաթ շատ թեժ էր, քանի որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը գաղտնազերծել էր, թե ինչ իրավիճակ է ՀՅԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` իրավիճակից ելնելով` որոշում է կայացվել` որոշ ժամանակ լրատվամիջոցների հետ կշփվի միայն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին:

«Իհարկե, տեսնում ենք ականջներ: Դժբախտաբար, այսօր այդ երիտասարդներն օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Այդ երիտասարդները երբեք ՀՅԴ-ում խոսելու, արտահայտվելու, դիրքորոշում հայտնելու խնդիր չեն ունեցել: Ես ցավում եմ, որ իրենք այսօր օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Ակնհայտ հակաքարոզչություն է գնում ՀՅԴ-ի դեմ, փորձում են պիտակավորել, փորձում են մեզ մղել այլ դաշտ»,–նշեց նա՝ խոստանալով այս թեմայով առաջիկայում բացահայտումներ անել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։