Կարծիք

12.12.2019 08:36


«Սորոսենք» միշտ էլ խփել են պետության անվտանգության համակարգերին

«Սորոսենք» միշտ էլ խփել են պետության անվտանգության համակարգերին

«Սորոսենք» (շատ պայմանական նշանակում է, քանի որ իրականում միայն Սորոսի փողերով սնվողները չեն այս գործի վրա) միշտ էլ խփել են պետության անվտանգության համակարգերին. բուն ԱԱԾ-ին, ոստիկանությանը, բանակին։ Հիմնական գործողությունը, որ անում էին, վստահության քայքայումն էր առ պետական համակարգեր։

Օբյեկտիվորեն բազմաթիվ խնդիրներ կան ուժային ոլորտում, օբյեկտիվ քննադատության լիքը տեղ։ Բայց «սորոսենք» տասնապատիկ ուռճացնում էին եղած խնդիրները հանրային գիտակցությունում, կամ ընդհանրապես մատից ծծած խնդիրներ էին գցում շրջանառության մեջ, հրահրում էին մարդկանց վախերը և միաժամանակ երբեք չէին զբաղվում իրական խնդիրների կառուցողական քննադատությամբ։

Հեղափոխությունից հետո, երբ «սորոսենք» աննախադեպ իշխանական լծակներ ստացան, այդ թշնամությունը շարունակվեց. տեղ-տեղ քողարկված, տեղ-տեղ՝ բացահայտ։

Ինչից կարելի է եզրակացնել, որ այս մարդկանց խնդիրը ոչ թե իշխանությունն է («մենք պայքարում ենք վատ իշխանության դեմ»), այլ հենց պետությունն է, պետության անվտանգության համակարգը։

As simple as that...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը