Կարծիք

12.12.2019 07:31


Չորս ամիս շարունակ մնացի կառավարությունում` հավատալով նրանց, ովքեր իրականում ԼԳԲՏ և աղանդավորության արժեհամակարգի կրող էին

Չորս ամիս շարունակ մնացի կառավարությունում` հավատալով նրանց, ովքեր իրականում ԼԳԲՏ և աղանդավորության արժեհամակարգի կրող էին

Ինձ հաճախ են ասում, որ ես միամիտ եմ: Ինչ անեմ, Սյունյաց աշխարհի մարդիկ պարզ ու շիտակ են, ինչ մտածում, այն էլ խոսում են...

Միամիտ եմ այնքանով, որ կյանքում շատ եմ հավատացել նրանց, ում հավատալ չի կարելի: Ամենասկզբում, երբ քայլարծները եկան թմբուկ-վուվուզելով, ու Փաշինյանը սկսեց խոսել զինվորին մայկա-տրուսիկ տալու մասին, ինչ մեղքս թաքցնեմ` հավատացի: Հավատացի, որ ահա եկել է մի արդար ու ազնիվ մարդ, ով ուզում է ինչ-որ բան փոխել մեր կյանքում:

Միամիտ էի այնքանով, որ չորս ամիս շարունակ մնացի կառավարությունում` հավատալով նրանց, ովքեր իրականում ԼԳԲՏ և աղանդավորության արժեհամակարգի կրող էին, հավատացի նրանց սուտ խոստումներին, որ կադրերի ջարդ չի լինելու:

Բայց դե, ինչ ուզում եք, ասեք` «հեղափոխություն» կոչվածը ինձ տիպեց հասունանալ, բացեց իմ աչքերը: Տեսա, որ 34 տարի շարունակ ինձ հարազատ թվացողները հեչ էլ հարազատ չեն: Շատերն ինձ փոխեցին Նիկոլի և նրա պոպուլիզմի հետ, շատերը նախորդ իշխանության հանդեպ ունեցած ատելությունը տարածեցին ինձ և իմ երեխայի վրա` մոռանալով մարդկային անկեղծ հարաբերություններ, մոռանալով ամեն սրբություն:

Հին բարեկամները գնացին, եկան նորերը: Ժողովրդական լեզվով ասած` քոչարյանականները: Նրանց մեջ ես մարդկություն գտա, նրանց մեջ հայրենասիրական անխախտ, ամուր ողնաշար գտա:
Մեր երկիրը մեծ դժվարությամբ, բայց դուրս կգա այս հեղափոխական ճահճից: Բայց իմ նոր ընկերները իմ հարստությունն են, որոնց համար շնորհակալ եմ քայլարածներին....

Հ.Գ. Անհամբեր սպասում եմ նախագահ Քոչարյանի ազատ արձակմանը, ուրիշ երազանք չունեմ, միայն դա է ինձ պակասում կատարյալ երջանկության համար:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը