Կարծիք

11.12.2019 21:25


Թավշե հեղափոխության փշոտ սուբլիմացիաները

Թավշե հեղափոխության փշոտ սուբլիմացիաները

Այսօր ԱԺ մեծամասնությունը՝ Իմ Քայլը խմբակցությունը, առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որն արտոնում է ոստիկանությանը գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները:

Փաստորեն, իշխանության ռեպրեսիվ գործիքակազմը մտնում է իմ, մեր, մեզանից յուրաքանչյուրի անձնական տիրույթ, անձնական կյանք:

Տոտալ վերահսկողությո՞ւն… ոստիկանապետությո՞ւն, գուցե՝ իշխանության տոտալ վախ: Բայց ումի՞ց… սեփական քաղաքացիների՞ց:

Մի՞թե Հայաստանը բարձր ու անվերահսկելի հանցագործությամբ հայտնի այն պետությունն է, ուր այլընտանք չի մնացել: Իհարկե՝ ոչ…

Ինչո՞ւ եք մտնում մեր անձնական տարածքներ և ստիպում ապրել ամեն վայրկյան լսվելու գարշելի զգացողությամբ:

Այս որքա՜ն արագ փշակալեց թավշե հեղափոխությունը…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը