Կարծիք

12.12.2019 00:04


Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով

Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով

«Սիրելի» և «ժողովրդի» վարչապետը բաց հայտարարեց, որ պետք է անցում կատարել պուրիտանիստական ապրելակերպի և բավարարվել հոթ-դոգով փողոցում, ըստ Նիկոլի՝ դա է հպարտ քաղաքացիների Նոր տարին:

Այստեղ հարց է առաջանում՝ բա խոստացած տնտեսական աճ ունեցող երկրում ինչի՞ պետք է քաղաքացին հրաժարվի բդի, տոլմայի և բլինչիկի գերությունից, չէ՞ որ արդեն թալան չկա, հարուստ երկիր է և չկան օլիգարխներ, ինչո՞ւ մարդը պետք է բավարարվի փողոցում վաճառվող հոթ-դոգով, այլ ոչ թե կարողանա լի սեղաններ ունենա տոնական օրերին:

Գիտե՞ք ինչու, որովհետև պոպուլիստ Փաշինյանը այլ ձև չի կարող մարդկանց բացատրել նրանց թշվառ վիճակի պատճառը, նրանց վատ սոցիալական վիճակը, եկամուտի բացակայությունը, դրա համար էլ առաջարկում է անցնել հոթ-դոգի:

Սա՛ է ձեր «հեղափոխության» ապագան, մյուս տարի, եթե, իհարկե, նա լինի վարչապետ, կարող է էդ հոթ-դոգն էլ չլինի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը