Կարծիք

12.12.2019 00:46


Ժողովրդի վարչապետը ճի՞շտ է հասկանում գեղագիտություն բառի իմաստը

Ժողովրդի վարչապետը ճի՞շտ է հասկանում գեղագիտություն բառի իմաստը

«Կարող են մարդիկ ուղղակի իրենց երեխաներին վերցնել, գալ Հանրապետության Հրապարակ։ Երևանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուջներ, հոթ դոգեր, համբուրգերներ և մարդիկ կարող են ուղղակի մեկ բրդուջով, մեկ բաժակ գինի վերցնելով, իրենց երեխաների հետ այդ գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ և միջավայր ստանալ իրենց ընտանիքի և ընկերների հետ Ամանորը նշելիս»։

Մեջբերված հատվածը ժողովրդի վարչապետի առավոտյան ուղիղ միացումից է։ Ամանոր, ուրախություն, բան... էդ շատ լավ է։ Ես կողմ եմ։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում։ Ժողովրդի վարչապետը ճի՞շտ է հասկանում գեղագիտություն բառի իմաստը։ Վերջերս շատ է խոսում դրա մասին, ուզում է մարդկանց «գեղագիտական վիզուալ ճաշակը» բարձրացնի և այլն։ Դրա համար եմ ուզում համոզված լինել, որ ոչ մի բան չի խառնում։ Դե որովհետև համաձայնվեք, որ բառի առաջին արմատը կարող է շփոթեցնել ժողովրդի վարչապետին։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը