Կարծիք

11.12.2019 19:38


Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում

Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում

Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում

Այո՝ խուժանությո՛ւն... Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի:

Սա, ըստ էության, քրեական ենթամշակույթի բացահայտ դրսևորում էր, երբ հանցագործ պարագլուխը ստիպում է թեկուզ պատահականորեն իր կողքին հայտնված մարդկանց մաս կազմել իր իսկ կողմից իրականացրած հանցագործության: Վկան՝ ԱԺ–ում քաղաքական մեծամասնության քվեարկության պատկերը՝ նաև նամակագիրների ընդգրկմամբ (Ի դեպ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հարցման արդյունքներով, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը (40%): Ընդ որում, ավելի մեծ է հանրության վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քան դատախազության (38%) ու դատարանների (36 %)):

Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կեցվածքը. նրանք չենթարկվեցին սադրանքներին և մերժեցին քրեական ենթամշակույթը: Ուզում եմ հավատալ, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն իրենց առաջարկած՝ պարազիտ դառնալու կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով: Համոզված եմ, որ նոր իշխանությունը ոչ միայն կչեղարկի այս օրենսդրական անմեղսունակությունը, նաև քրեական պատասխանատվության կենթարկի այն դատավորներին, ովքեր հարկատուների հաշվին կհամաձայնեն պարազիտությամբ զբաղվել:

Իսկ որ գործող իշխանությանը քիչ կյանք է մնացել, դրանում ընդդիմությունը մեղավոր կամ՝ գրեթե մեղավոր չէ. վարչապետն ամենօրյա ռեժիմով, իր ընտանեկան կապալի հետ միասին, ամեն ինչ անում է «հեղափոխության» ընթացքում գը´մփ-գըմփ-հո՛ւ-ի ռիթմով ձևավորված էյֆորիկ տրամադրությունները մսխելու և հասարակությանը դեպի իշխանության նոր այլընտրանքի մղելու համար:

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը