Կարծիք

11.12.2019 19:26


Օստապ Բենդերն ու ընկեր Փանջունին վտարանդու կարգավիճակով լուռ ծխում են

Օստապ Բենդերն ու ընկեր Փանջունին վտարանդու կարգավիճակով լուռ ծխում են

Փաստորեն, 700 հազ. դոլար ծախսվելու է, որպեսզի Նոր տարվա գիշերը բրդուճ, հոթ դոգ և գինի... վաճառեն հպարտ քաղաքացիներին։ Վաճառեն, ոչ թե բաժանեն։ Համ էլ՝ մարդաքանակ ապահովեն Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի, ավելի ճիշտ՝ գիշերային հանրահավաքի համար։

Մեկ էլ՝ «Ջինգլ բելսի» ու «Հեփի բըրդեյի» թեմաներով համաշխարհային երգ գրեն (հուսով եմ, որ երգի բառերում չենք հանդիպի «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» ձևակերպումը, թեև ամեն ինչ դեպի դա է գնում)։

Նման բյուջետային մսխում նախկինները կերազեին անել։ Այն էլ՝ հպարտ քաղաքացիների հիացական բացականչությունների ներքո։

Հետո էլ ասում եք, թե հեղափոխություն չի եղել։ Եղե՛լ է։ Բոլոր հեղափոխություններն էլ հենց այսպիսին են լինում. ցինիզմ, թալան, փարիսեցիություն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը