Հայկական կողմը հրաժարվում է ազգերի ինքնորոշման սկզբունքից
Փաշինյանը ասել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ:
Սա նշանակում է, որ կյանքիէկոչվումադրբեջանականկողմիառաջքաշածՀայաստան-Ադրբեջանբանակցությունների 2+2 ֆորմատը, այնէ՝Ադրբեջան+ՀայաստանևՂարաբաղիադրբեջանականհամայնք+Ղարաբաղիհայկականհամայնք:
Այս մասին ժամանակին շատ եմ բարձրաձայնել ու նախազգուշացրել, բայց ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք. բանն այն է, որ համայնք (ազգային) ասածը ազգ կամ ազգություն ասածը չէ, համայնքը, իտարբերությունազգիկամազգության, տերիտորիաչունի, հետևաբարայնինքնորոշվելչիկարող, և դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը մշտապես պնդում է, որ Ղարաբաղում ապրող հայությունը ընդամենը ազգային համայնք է՝ ժամանակին այնտեղ ապրող ու տեղահանված ադրբեջանցիների հետ միասին (որոնք, ըստ պայմանավորվածության, պիտի նորից վերադառնան այնտեղ):
Փաստորեն, Փաշինյանի թեթև ձեռքով արցախահայությանըզրկումենազգությանստատուսից (որը նա ուներ և որի համար Մադրիդյան սկզբունքների մեջ ներառված էր ազգերի ինքորոշման սկզբունքը) ուհամայնքիկարգավիճակենտալիս, իսկդաէլիրհերթիննշանակումէ, որարցախցիներըպիտիմոռանանիրենցինքնորոշմանիրավունքիմասինուհաշտվենայնմտքիհետ, որհարցըպիտիլուծվիբացառապեսԱդրբեջանիտարածքայինամբողջականությանսկզբունքիհամաձայն:
Հայկական կողմը հրաժարվում է ազգերի ինքնորոշման սկզբունքից
Փաշինյանը ասել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ:
Սա նշանակում է, որ կյանքի է կոչվում ադրբեջանական կողմի առաջ քաշած Հայաստան-Ադրբեջան բանակցությունների 2+2 ֆորմատը, այն է՝ Ադրբեջան+Հայաստան և Ղարաբաղի ադրբեջանական համայնք+Ղարաբաղի հայկական համայնք:
Այս մասին ժամանակին շատ եմ բարձրաձայնել ու նախազգուշացրել, բայց ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք. բանն այն է, որ համայնք (ազգային) ասածը ազգ կամ ազգություն ասածը չէ, համայնքը, ի տարբերություն ազգի կամ ազգության, տերիտորիա չունի, հետևաբար այն ինքնորոշվել չի կարող, և դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը մշտապես պնդում է, որ Ղարաբաղում ապրող հայությունը ընդամենը ազգային համայնք է՝ ժամանակին այնտեղ ապրող ու տեղահանված ադրբեջանցիների հետ միասին (որոնք, ըստ պայմանավորվածության, պիտի նորից վերադառնան այնտեղ):
Փաստորեն, Փաշինյանի թեթև ձեռքով արցախահայությանը զրկում են ազգության ստատուսից (որը նա ուներ և որի համար Մադրիդյան սկզբունքների մեջ ներառված էր ազգերի ինքորոշման սկզբունքը) ու համայնքի կարգավիճակ են տալիս, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ արցախցիները պիտի մոռանան իրենց ինքնորոշման իրավունքի մասին ու հաշտվեն այն մտքի հետ, որ հարցը պիտի լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org