Կարծիք

11.12.2019 18:54


Ծակվեցին, թե ինչի շուրջ է բանակցել Բրատիսլավայում՝ Մնացականյան-Մամեդյարով զույգը

Ծակվեցին, թե ինչի շուրջ է բանակցել Բրատիսլավայում՝ Մնացականյան-Մամեդյարով զույգը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՆՑ Է ՂԺՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԻ ՎՐԱ…

• Հովհաննես Իգիթյան. Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիեւի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ.
• Լեւոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։

Հ.Գ. Ոնց որ ծակվեցին էս երկուսը, թե ինչի շուրջ է բանակցել Բրատիսլավայում՝ Մնացականյան-Մամեդյարով զույգը։

Եւ այդ ֆոնի վրա գալիս է աշխարհի ամենաանշառ շիզոն…

• Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնում է, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։

«Կառավարությունը ամանորյա միջոցառումների համար մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել, սակայն խնդիրը բացարձակապես ուտելու-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցների վրա գումար ծախսելը չէ, որովհետեւ մենք սրանով լուծում ենք եւ այս ավանդույթը շարունակելով պետք է լուծենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական եւ գեղագիտական խնդիրներ։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Երեւանում ահա այս միջոցառումների կոմպլեքսը ունի այդպիսի նպատակ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը ամբողջապես չենք լուծի եւ այս ավանդույթը ամեն տարի պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»։

Հ.Գ. Նոր Տարուն եթե անապահով ես, իջի հրապարակ, տեղի բուդկաններից գինի առ խմի ու համբուրգեր կեր, եւ մոռացի որ անապահով ես։

Ստացվում է իր ասածից, որ միֆեր էի տարածում, թե Սերժի ժամանակ վատ էր երկրի վիճակը՝ Սերժն էր մեղավոր, իսկ հիմա, երբ ավելի վատ է երկրի վիճակը, արդեն ոչ թե ես եմ մեղավոր, այլ հասարակ մարդիկ են մեղավոր, քանի-որ դեռ աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է:

Հ.Հ.Գ. Հա չմոռանամ վերջին բոց միտքը. «Ես խանդով եմ վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, եւ ոչ թե հայկականը, եւ ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաեւ ծննդյան տոնակատարոթյունների համար, եւ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»։

Ժողովուրդ ջան, jingle bells-ին մի խաբնվեք, եւ ամեն օր հանրային հարթակում հարցրեք, թե ինչի շուրջ է հունվարին բանակցելու Ալիեւի հետ Փաշինյանը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը