Կարծիք

11.12.2019 18:13


Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI

Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:

Համաձայն IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները:

Եվ այսպես, Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 %:

Այս հարցման արդյունքները պարզապես ջախջախում են իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլի Փաշինյանի կողմից ներկայացվող այն մերկապարանոց «հիմնավորումը», թե Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պետք է հրաժարական տա, քանի որ, իբր, չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հարցումն ապացուցում է ուղիղ հակառակը՝ Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը:

IRI-ի հարցման արդյունքները լավագույնս հիմնավորում են, որ այս իշխանությունն իր առջև խնդիր է դրել ոչնչացնել անկախ Սահմանադրական դատարանը և ուզում է իրեն ենթակա կազմ ձևավորել: Դա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունն, անտեսելով բոլոր ողջամիտ փաստարկներն, այսօր ընդունեց ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ամոթալի օրենքը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը