Կարծիք

11.12.2019 18:03


Դուք Փաշինյանի էջում չեք կարդա, որ Շիրակի բնակչության 42%-ից ավելին աղքատ է, փոխարենը կկարդաք, որ Շիրակը պատրաստվում է Ամանորի

Դուք Փաշինյանի էջում չեք կարդա, որ Շիրակի բնակչության 42%-ից ավելին աղքատ է, փոխարենը կկարդաք, որ Շիրակը պատրաստվում է Ամանորի

Երկրի հակառակ կողմը

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու ելույթները իդենտիկ են իր վեպի վերնագրին. էնտեղ էլ է արտացոլվում երկրի հակառակ կողմը: Կողմ, որը ոչ մի առնչություն չունի դեպքերի իրական դասավորության, խնդիրների էության, մարդկանց հոգսերի ու ակնկալիքների հետ: Կողմ, որը «տեսանելի է» միայն կես միլիոն դոլարանոց մերսեդեսի ու մասնավոր ինքնաթիռի պատուհանից:

Նիկոլի ֆեյսբուքում դուք երբեք չեք կարդա, որ նույնիսկ ըստ պաշտոնական ցուցանիշների, Հայաստանի բնակչության կեսը աղքատ է:

Դուք չեք կարդա, որ ԱՎԾ տվյալներով Շիրակի մարզի բնակչության 42%-ից ավելին ծայրահեղ աղքատ է, փոխարենը կկարդաք, որ Շիրակը պատրաստվում է Ամանորի:

Դուք կկարդաք, որ միայն Երևանում մոտ 1 մլն դոլար են ծախսում Ամանորի համար, դուք կկարդաք, որ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել, որպեսզի որոշի տոնածառի դիրքն ու գույնը, բայց այդպես էլ չեք կարդա, որ Հայաստանի բնակչության առվազն 60 տոկոսը տոնական սեղանի գումար չունի:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը