Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է այն կողմ:
Ցավոք, չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը: Այն կազմում է տարեկան 17 մլն. դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ:
Ավելորդ է կարևորել կամ գնահատանքի խոսքեր ասել այս նախագծի մասին՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Կասկած չունեմ, որ ինտելեկտուալ այդ բացառիկ հեռուստանախագիծն ամեն դեպքում կշարունակի մնալ եթերում`լինի պետական աջակցությամբ, թե մասնավոր ընկերությունների հովանավորմամբ:
Ինքս պատրաստ եմ հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:
Հ.Գ. Քաղաքականության և ինտելեկտի վերջնական ապահարզանի, քաղաքական խուժանության ողբերգական տիրապետության մեր օրերում նման նախագծերը հույսի պատուհաններ են, և պիտի շարունակեն ամեն գնով մնալ եթերում`ցույց տալու ու հուշելու հասարակությանը, որ առաջընթացի բանալին գիտելիքն ու ինտելեկտն է, որ մարդուն ոչինչ այդպես չի գեղեցկացնում, որքան նրա ինտելեկտը։

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից