Քաղաքական

11.12.2019 17:20


Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին Հայաստանից հանել է 153 մլն դոլար

Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին Հայաստանից հանել է 153 մլն դոլար

politik.am-ը գրում է․ Մամուլում հաճախ են հայտնվում հրապարակումներ 90-ականների տեր-պետրոսյանական իշխանության անօրինականության մասին հրապարակումներ։ Որքան էլ հրապարակումները շատ են, միևնույնն է, դրանք շրջանցում են առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա մերձավորներին։ Ավելին, ստեղծվել է տպավորություն, որ 90-ականների մեծ թալանը առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության է տեղի ունեցել, ինչը միանշանակ այդպես չէ։

ԱՄՆ-ում հրատարակվող «в новом свете» ռուսալեզու ամենաազդեցիկ շաբաթաթերը 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի և Հայաստանից նրանց արտահանած ֆինանսական միջոցների մասին։ Շաբաթաթերի զրուցակիցը ՀՀ ԱԱԾ աշխատակից է եղել, ով իր անվտանգությունից ելնելով հեռացել է Հայաստանից։ Լրագրողը նրան հանդիպել է Մոսկվայում, որտեղ է անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ ԱԱԾ աշխատակիցը փոխանցել է լրատվամիջոցին։

Ըստ հրապարակման, Տեր-Պետրոսյանը իր մտերիմների միջոցով 90-ականների կեսերին կարողացել է երկրից դուրս հանել ավելի քան 153 մլն ԱՄՆ դոլար (խմբ․ հասկանալու համար գումարի մեծությունը փաստենք, որ այդ տարիներին Երևանի կենտրոնում ամենալավ բնակարանը արժեր 6000 ԱՄՆ դոլար)։ Ըստ պարբերականի, Տեր-Պետրոսյանի մտերիմները այդ գումարներով անշարժ գույք են գնում եվրոպական երկրներում և մասնավորապես Ֆրանիսայում։

ԱՄՆ-ում հրապարակվող ռուսալեզու այս պարբերականի հրապարակումը գալիս է փաստելու այն խոսակցությունները, ըստ որի երբ 1999 թվականին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ, նրան ԱՄՆ-ում ցույց էին տվել նորանկախ Հայաստանի միլիոնատերերի ցուցակը, դա նրան սաստիկ ջղայնացրել էր, վիրավորել էր, թե ինչու ինչ-որ մի ամերիկացի պետք է ասի, որ հայերը, ընդ որում՝ իր ընկերները, փող են գողացել ու շատ են գողացել: Ամերիկացիները հստակ ցույց էին տվել, որ պատերազմի և արհավիրքի միջով անցնող Հայաստանը, անցել է նաև չտեսնված թալանի միջով։ Ըստ ամենայնի, նաև հենց Տեր-Պետրոսյանի մտերիմների դուրս հանած գումարների մասին էին փաստեր ներկայացրել Հայաստանի վարչապետին։

Հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանի նման ահռելի կարողության տիրապետելու մասին հրապարակումներ չեն եղել, անգամ այս հրապարակումը, կարծես, աննկատ է մնացել հայկական մամուլի համար։ Եվ հիմա, երբ իշխանությունները խոսում են պետությունից գողացված միջոցների վերադարձի մասին, ապա կարծում ենք՝ այս հրապարակումը օգտակար կլինի, որպեսզի Տեր-Պետրոսյանից հարցնեն, թե որտեղից և ուր է տարվել 153 մլն դոլարը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ տարիներին Հայաստանի մեկ տարվա բյուջեն կազմում էր ընդամենը 300 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը