Քաղաքական

11.12.2019 16:33

Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ջրից չոր դուրս հանեցին: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա:

Օրեր առաջ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, ասել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել:

Ինքը` մարզպետը, հերքել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, և կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով: Եվ, ահա, երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»,-գրում է թերթը

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։