Լրահոս

11.12.2019 15:34

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչը մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. ԱԱԾ

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչը մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ առևտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019 թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու (անվճար կամ մասնակի վճարումով բժշկական օգնություն ստանալու) իրավունքը կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։