Քաղաքական

11.12.2019 13:11

Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել

Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել

Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան

1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
2. Կամ հեռանալ Հայաստանից:

Հայաստանից հեռանալու հնարավորությունը առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունը ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակը, հեռախոսային գաղտնասլումները խթանելու են հանցագործությունները:

Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց «հետևող» ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառել իր գաղտնալսած տեղեկությունը:

Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերը ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել,
«Կուսակցությունը» տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու «մի խումբ մարդիկ»՝ «ինքնաբուխ ցույցի» նպատակով, և ովքեր են այդ մարդիկ:

Այո՛, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնասումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։