Նիկոլը հայ քաղաքական պատմության մեծագույն պոպուլիստն ու ամբոխահաճ կերպարն է։ Յուրաքանչյուր իշխանություն դատապարտված է ձախողման, եթե կտրվում է իրականությունից:
Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, հնարավոր հարթակն ու հարցազրույցն օգտագործելով, անընդհատ խոսում են իրենց «ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատի», «70 տոկոս լեգիտիմության» ու նման այլ պոպուլիստական թեզերի մասին։ Ու ամենահատկանշականը այն է, որ դա նրանք անում են խելակորույս՝ էյֆորիայի թմբիրի տակ ընկած՝ մոռանալով, թե իրականում ովքեր են իրենք և ինչպես են հայտնվել իշխանության բուրգում և ում են դրա համար պարտական։ Անընդհատ շրջանառելով ընտրություններում 70 տոկոս քվե ստանալու փաստը՝ իշխանությունները չեն գիտակցում, որ դրանով իրենք ևս մեկ անգամ վերահաստատում են այն սոսկալի բեռը, որի տակ կքած են իրենք, քանի որ երկրում տիրող ողջ քաղաքական թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է հենց իրենց ուսերին, ավելի կոնկրետ՝ Նիկոլի ուսերին։
Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը, սպասվածի պես, կազմեց իր «թավշյա» խմբակցությունը: Ինչպես ընդունված է նորմալ ընտրական գործընթացում, այս ընտրությունների ժամանակ ևս իշխանությունների կողմից հնչեցին նախընտրական բազմաթիվ «ոսկյա» ու «թավշյա» խոստումներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ Նիկոլի կողմից տրված մյուս պոպուլիստական՝ ականջահաճո խոստումների թեկուզ մի փոքր մասն իրականացնելու համար մեկ տարին բավական մեծ ժամանակահատված է: Այժմ հասկանանք՝ ո՞ր խոստումներն են կատարվել, և որո՞նք, ինչպես ասում են՝ «գրվել սառույցին»:
1. Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ռազմական բյուջեն գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլարով կավելանա, այսինքն, տրամաբանական էր ակնկալել, որ 2020թ. բյուջեն մոտ կես միլիարդ դրամով ավելի պիտի լիներ, բայց 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված է 308.016 միլիարդ, իսկ 2019թ.-313.3 միլիարդ, ըստ այդմ՝ բանակի բյուջեն կրճատվել է մոտ 5 միլիարդ դրամով:
2. «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները:
3. Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը:
4. Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն:
5. Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է՝ վերացնել այդ գործոնը:
6. Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն:
«Թավշյա» վարչապետի կողմից հնչեցրած կետերին մանրակրկիտ անդրադառնալու կարիք չկա, քանի որ բոլորն են ականատես լինում, որ արագաչափերը ոչ թե հանվել են, այլ հակառակը՝ ավելացել են: Վարկային տույժ-տուգանքները ներելու մասին Նիկոլի հայտարարություններն ուղղակի բառախաղ են և դեմագոգիա։ Դե, իսկ «Սաշիկի գործոնի» գինն էլ հայտնի է բոլորիս՝ 18,5 մլն դոլար։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնին, այն մնաց նույնը, ավելին՝ արդեն հստակ խոսվում է այն մասին, որ ապրիլին ՀՀ ներմուծվող սպառողական գազի գինը կբարձրանա։ Թե ինչ վիճակում է այսօր գյուղատնտեսությունը, կարող են վկայել վիճակագրական ողբալի ցուցանիշները: Բանանի մենաշնորհ, պարզվեց, չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց (բանանի և շաքարավազի մենաշնորհը վերացնելու համար 15-ից 45 րոպե է պետք), Նիկոլ զանգի «Քարֆուր» ընկերությանը ու ասա ,որ իրենց վրա դրված արգելքը հանվել է, բանանի գնի էժանացումը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչ իշխանափոխության ժամանակվա արժեքին, իսկ շաքարավազը շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում:
Վերջաբան։ Դուք Ձեր «70 տոկոս» ձայները ստացել եք ոչ թե անել-չանելու համար, այլ զուտ նրա համար, որ Նիկոլի կողքին էիք։ Իսկ Նիկոլը, չմոռանանք, որ հայ քաղաքական պատմության մեծագույն պոպուլիստն ու ամբոխահաճ կերպարն է։
Հ.Գ. Այդպես էլ իշխանափոխությունից մեկ տարի անց չպարզվեց՝ Սաշիկը, ի վերջո, իրո՞ք գործոն էր, թե՞ ոչ։ Համենայնդեպս, այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։
Խոստում, խոստում մինչև ե՞րբ…