Լրահոս

11.12.2019 11:30

«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ

«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Ս-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետրանքով Mercedes-ն էլ տապալել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։