Քաղաքական

10.12.2019 22:28

Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է

Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է

hayeli.am-ը գրում է․ Մեզ հայտնի է դարձել, որ իշխանության ձեռքի տակ են հայտնվել անհերքելի փաստաղթեր, որոնցով արձանագրված է, թե ինչպես են 2008 թվականի հայտնի իրադարձություններից առաջ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գորիկ Գուրգենիչը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը օպերատիվ տվյալներ փոխանցել Սահմանադրության պահպանման երաշխավոր, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ որոշ ուժեր պատրաստվում են տապալել երկրում սահմանադրական կարգը: Դրանից հետո Քոչարյանը քայլեր է ձեռնարկել այդ կարգի պահպանման ուղղությամբ:

Այդ փաստաթղթերը հարյուր տոկոսով ապացուցում են Քոչարյանի անմեղությունը եւ փաստում, որ նրան առաջադրված մեղադրանքը առնվազն անհիմն է: Եւ քանի որ նշված պաշտոնյաներից եւ ոչ մեկն էլ ողջ չէ, որոնց ճնշելու միջոցով իշխանությունը կկարողանար որոշակի խմբագրումներ անել դրանցում, ապա Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանն այլ բան չի մնում, քան առաջիկայում հաշվի նստել ճշմարտության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։