Կարծիք

10.12.2019 20:53


«Ժողովրդի վստահությունը» փոփոխական մեծություն է` այսօր կա, վաղը չկա

«Ժողովրդի վստահությունը» փոփոխական մեծություն է` այսօր կա, վաղը չկա

Նիկոլ Ահեղն ու իր թրաշամանուկները ծանր են տանում, երբ ինչ-որ մեկը` նախկին «տերերից», նախկին «դաշնակիցներից» կամ ներկայիս ընդդիմախոսներից, քննադատում է իրենց. հիմնավոր, թե անհիմն, փաստարկված, թե մերկապարանոց` կարեւոր չէ։

Տեղնուտեղը հարձակվում են դիմացինի վրա եւ փրփուրը բերանին` սկսում ապացուցել, որ ժողովուրդը իրենք են. ինչ տխմարություն ասես` կարող են դուրս տալ, ում ինչ անուն ուզեն` կարող են կպցնել, սրտի ուզածի չափ, ուզածի պես խախտել օրենքներն ու Սահմանադրությունը, սեւին` սպիտակ, սպիտակին` սեւ ասել եւ այդպես շարունակ։

Ինչո՞ւ։ Որովհետեւ իրենք «լեգիտիմ» են` մեկուկես տարի առաջ ստացել են ժողովրդի «70 տոկոսի» քվեն. իրենց «բան ասել»` նույնն է թե ձեռնոց նետել «ժողովրդին»։

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է մնացել սրանց «70 տոկոսանոց լեգիտիմությունից», մի պարզ օրինակ բերեմ. 2018 թ. մայիսին, նույնիսկ դեկտեմբերին, իմ մտերիմներից մեկը` ազգականուհիս, լսել չէր ուզում Փաշինյանի կառավարման վնասների մասին, այսօր Փաշինյանի անո՛ւնը չի ուզում լսել։
Հարեւանուհիս շատ գոհ էր, որ Քոչարյանին «բռնել են», ու էլի լսել չէր ուզում, թե նրան առաջադրված մեղադրանքը կարող է շինծու լինել, 4 միլիարդի առասպելն էլ կապ չունի իրականության հետ, իսկ այսօր գնում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան` սատարելու երկրորդ նախագահին եւ բողոքելու անարդարության դեմ։

Հասկանում ենք` «թավշյա» քաջնազարները լռվել են էդ «70 տոկոսի» վրա, ոչ մի կերպ չեն ուզում վերադառնալ իրականություն, բայց դե`խիղճն էլ լավ բան է. հո կրակը չե՞նք ընկել` դրանց փողոցից բերելով իշխանության եւ գլխներիս փորձանք դարձնելով...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը