«Արևներ» Արմեն Դիվանյանի մանկապատանեկան համույթի մասին կարող ենք ասել, որ այն սեփական ձեռագիրը կերտած, մոտ քառասնամյա հարուստ ու հաջողակ փորձ ունեցող անսամբլ է, բայց դրա հետ մեկտեղ այն մի հավերժ մանուկ կյանքի պատմություն է, պատմություն, որը նաև հազարավոր երեխաների մանկության պատմությունն է՝ վառ, գունեղ մանկության անմոռանալի պատմությունը: «Արևների» նոր հաջողությունների ու պատմության մասին է գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:
-Վերջին շրջան ասելով՝ ինչ նկատի ունեք. ա՞յս տարին, վերջի՞ն մի քանի տարին: Հաջողությունները համույթի կյանքում օրինաչափ են դարձել: Այս տարի «Պրահայի աստղեր» միջազգային փառատոնում արժանացանք երկու ոսկե մեդալների. մեկը՝ որպես խումբ, մյուսը՝ «Արևների» սաներից առաջադրվեց և որպես մենակատար արժանացավ : Չեխիայից մեկնեցինք հարևան Ավստրիա՝ Վիեննա, որտեղ հայկական դեսպանատան հրավերով ելույթ ունեցանք դեսպանատան դահլիճում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների համար: Անհնար է բառերով նկարագրել դահլիճի ոգևորությունը. ելույթի առաջին րոպեից մինչև ավարտը ծափերը չէին դադարում: Այսպիսի ելույթները առավել եմ կարևորում. օտար երկրում ապրող հայերի մեջ տարածել հայկական մանկական երգը, նրանց արվեստի ուժով կապել իրենց հայրենիքի, հայկականության հետ, շատ կարևոր է: Հայկական մանկական երգերի քանի-քանի ձայնասկավառակներ ձեռք բերվեցին: Շատ ոգևորիչ էր. երեխաները հասկանում են՝ ինչ լուրջ գործով են զբաղվում, ոչ միայն երկիր են ներկայացնում, այլև հայրենիք, օտարության մեջ ապրող բազմաթիվ հայերի հայրենիքը: Անցյալ տարի Ֆրանսիայում՝ Փարիզում էինք ոսկե մեդալ շահել, նախանցյալ տարի՝ Իտալիայում: Պարբերաբար կրկնվող հաջողությունների շղթա:
-Երևում է, որ արտերկրյա շրջագայություններով «Արևների» տարին հագեցած է լինում, ի՞նչ կասեք հայաստանյան համերգների ու փառատոնների մասին:
-Արևների առօրյան շատ հագեցած է. համերգներ, փառատոններ, տոնական տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ, նաև տարբեր երգիչների ձայնակցելու առաջարկներ: Շրջագայություններ ենք ունենում նաև մեր մարզային քաղաքներում: Այս ակտիվ համերգային կյանքը օգնում է նաև, որ անսամբլը պահպանի իր բարձր որակային հատկանիշները, չընկրկի իր բարձր նիշից, այլ շարունակի այն բարձրացնել: Անկախ նրանից, որ մենք այդքան ելույթներ ենք ունենում, ամեն տարի կազմակերպում ենք նաև մեր մենահամերգը, որն, ի դեպ, ամեն տարի ներկայացնում ենք նոր սցենարով, նոր թեմայով ու խորագրով ու իհարկե համապատասխան երգերով: Բայց առավելապես մեր գործունեության մեջ կարևորում ու առանձնացնում եմ Արմեն Դիվանյանի անվան մանկապատանեկան երգի ամենամյա փառատոնը:
-Ինչո՞վ է այն առանձնահատուկ:
Փառատոնը կազմակերպվում է մեկ գերնպատակով. ստեղծել երգեր երեխաների համար, ստեղծել մանկական երգեր նրանց տարիքին համապատասխան ու հոգուն հարազատ: Այս տարի Արմեն Դիվանյանի անվան մանկապատանեկան երգի փառատոնը անցկացվեց 16-րդ անգամ: Այն կայացել է հունիսի 3-ին, բայց արդեն հունիսի 4-ին մենք նոր երգերի հավաքագրման հայտարարություն ենք տվել: Որովհետև սա մի երկարատև պրոցես է, որի վրա սկսում ենք աշխատել փառատոնից անմիջապես հետո: Ներկայացվում են բազմաթիվ երգեր, որոնցից ընտրվում են առավել հաջողները՝ 20-21 երգեր, դրանք գործիքավորում ենք, երեխաների հետ փորձում, պարապում, հետո ձայնագրում, ստեղծում ենք գիրք- ժողովածուն, բեմականացնում և ներկայացնում փառատոնում: Այսինքն ՝ ամեն տարի 20 նոր մանկական երգ է այս փառատոնի շնորհիվ ծնունդ առնում, կյանք մտնում ու հնչում տարբեր բեմերում: Մեծ պահանջարկ կա , ստեղծվում են DVD ձայնասկավառակներ են ստեղծվում և մասսայականացվում , մանավանդ ամռան ամիսներին սփյուռքահայության շրջանում: Դրանից բացի, այդ երգերի ժողովածուն զետեղվում է տեսաձայնասկավառակում (DVD) և տարածվում: Հենց այդ սկավառակներն էին ձեռք բերում Վիեննայի մեր հայրենակիցները: Այս փառատոնը մեծ շարժիչ ուժ է ստեղծագործողների համար, որովհետև նրանց ներկայանալու, ստեղծագործելու, ճանաչվելու հնարավորություն է տալիս. մենք մեծ հարթակ ենք ստեղծում : Այս տարվա փառատոնում էլ ունեցանք շատ-շատ գեղեցիկ մանկական երգեր,այնքան լավը, որ հանձնաժողովն ափսոսում էր, որ մրցանակային տեղերը քիչ են: Մանկական երգերի մրցույթում ունենում ենք 3 մրցանակային տեղ, իսկ պատանեկանի համար՝ 2:
Իհարկե դա մեծ հնարավորություն է հեղինակների համար, նրանց երգերը գործիքավորվում են, ընդգրկվում ժողովածուում, հնչում ոչ միայն Հայաստանի բեմերում, այլև արտասահմանում: Շատերն են ձգտում մասնակցել, և հայտերն, իրոք, շատ-շատ են լինում, իսկ դա արդեն մրցակցության է բերում, ձգտում են հնարավորինս լավ ներկայանալ:Մենք, իհարկե, արդեն ունենք նվիրյալներ ՝ հմտացած հեղինակներ, կոմպոզիտորներ, ովքեր ամեն տարի հաղթող երգ են ունենում: Մանկական երգը հեշտ չի ստեղծվում . երեք րոպե երգի ետևում երկար ու բարդ աշխատանք է թաքնված:Տեքտսերը, շեշտադրումները, բովանդակությունը, հանգերը, բառերը…Ամեն ինչ կաևոր է: Միահամուռ աշխատանքի արդյունքում, խորհրդակցելով, սիրով ենք համագործակցում, լսում ենք իրար, գիտենք ինչ ենք ուզում ստանալ արդյունքում: Կարող եմ անուններ նշել, օրինակ, Աննա Գզրարյան, Լիլիթ Հեյբաթյան, Մարինե Ներսիսյան, Սաթենիկ Թորոսյան, Մարինե Հարությունյան : Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ մենք մեր նպատակին հասել ենք: Այդ երգերը բավական տարածված են երեխաների շրջանում, ու եթե նախկինում «Արևներ» անսամբլ ընդունվելու համար երեխաների մեծ մասը գալիս ու Սայաթ-Նովա և գուսանական էր երգում, առանց հասկանալու և ապրելու այդ երգերը, այսօր շատերը երգում են հենց մեր՝ «Արևների» երգացանկից, հաճախ չիմանալով, որ մերն է:
-Կարելի՞ է ասել, որ այս փառատոնը իր ետևից տանումէ հայկական մանկապատանեկաներգիշոգեքարշը:
Դա ես չէ որ պետք է ասեմ, համենայն դեպս ամեն տարի մեր փառատոնից հետո ծնողներից, հանդիսատեսից, հանձնաժողովից լսում եմ մի բան. «Այս տարի ավելի լավ էր, քան անցյալ տարի»: Դա խոսում է պրոգրեսի մասին: Համենայն դեպս եթե այն, ինչ անում ենք, գնահատվում է այստեղ ու դրսում, նշանակում է՝ ինչ-որ լավ բան ենք անում:
-Բազմաթիվ հրավերներ, շրջագայություններ, ոսկե մեդալներ. ո՞րնէ «Արևների» հաջողությանգաղտնիքը:
-Գաղտնիք չկա: Կա լավ թիմ, որովհետև սա առաջին հերթին թիմային աշխատանք է, սա միայն գեղարվեստական ղեկավարի աշխատանքը չէ. ունենք լավ երգուսույցներ, պարուսույց, հիանալի ադմինիստրացիա, մարդիկ ովքեր սրտացավ են, նվիրված, սիրում են իրենց գործը՝ Անի Դիվանյան, Գայանե Մարտիրոսյան, Հովսեփ Աբրահամյան, Սեդա Խաչատուրյան , Ռուզան Խաչիկյան, Հասմիկ Օհանյան և այլոք: Կա ընտանիք, ընտանեկան հարաբերությունների ջերմություն ու հարազատություն, այսինքն՝ յուրաքանչյուր երեխայի մենք վերաբերվում ենք ինչպես ընտանիքի անդամի, յուրաքաչյուր դիտողություն, յուրաքանչյուր որոշում արվում է երեխայի օգտին, երեխայի համար՝ անգամ եթե արտաքուստ թվա՝ թե երեխայի դեմ է. ինչպես որ յուրաքանչյուր ընտանիքում է: Մեր սաների հանդեպ սրտացավ ենք ինչպես սեփական երեխաների հանդեպ, և աշխատողներից ով այդպես չի վերաբերվում իր գործին, Արմենի խոսքն է, ուրեմն մեր «դասարանից» չի:
-«Արևները» նաև պատմություն ունեցող համույթ է, մոտ 38 տարի համույթը մանկական երգի ասպարեզում է: Ինչպե՞ս սկսվեց «Արևների» պատմությունը, ի՞նչ ուղի անցավ:
-Սկսվեց մի երգից, որի ստեղծումը դարձավ իմ ու Արմենի ծանոթության առիթը: 1981 թվականն էր: Արմենը բանակից նոր էր եկել, խումբ էր ձևավորել, և այդ երգից հետո առաջարկեց ինձ, որ զբաղվեմ խմբի վոկալով: Այդպես սկսվեց ոչ միայն համույթի, որն այն ժամանակ անվանեցինք «Առվակ», այլև մեր ընտանեկան կյանքի պատմությունը: Աշխատում էինք 62 դպրոցում: Փորձերը Արմենենց տանն էինք անում:Արմենը զբաղվում էր գործիքային մասով, ի դեպ, ունեինք նվագախումբ կենդանի գործիքներով, ես՝ վոկալով, բեմադրություններով՝ բեմական տեսք, շարժումներ, ճիշտ կեցվածք: Հետո համատեղ փորձեր էինք անում: Մենք առաջին համույթն ենք եղել հայկական էստրադայում, որ երգերը բեմի վրա բեմադրել է մանկական ազատ պահելաձևով, ազատ կեցվածքի կիրառությամբ: Արագ մի քանի ամսում ծրագիր պատրաստեցինք: Հետո ելույթ ունեցանք Հայաստանի , հետո Մոսկվայի կոմպոզիտորների միության տան դահլիճում, շատ լավ արձագանքներ եղան, ու մեզ հրավիրեցին «Հայհամերգ»: Անգամ մեր առաջին սաների հետ եղանք Մոսկվայում՝ Останкино-ում, որտեղ մասնակցեցինք «Веселые нотки» հաղորդաշարին և Шаболовка-ում՝ «Творчество юных»: Այդպես երկուսով մեր համառ աշխատանքի շնորհիվ ճանաչում ու լավ համբավ ձեռք բերեցինք: Ու երբ մահացավ Վալտեր Հովհաննիսյանը ՝ Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլի ղեկավարը, 1996 թ. մեզ առաջարկեցին ղեկավարել այն: Իհարկե ստանձնեցինք «Արևիկի» ղեկավարումը, ունեցանք շատ հյուրախաղեր, հաղորդաշարեր էինք պատրաստում, այդ թվում նաև «Եկեք երգենքը»: 2007 թ. Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մեր սաները ներկայացան մանկական Եվրատեսիլում: Մեր «Երազանքների բարի փերի» երգը ռեյտինգային բոլոր սանդղակներում առաջինն էր, չնայած՝ մենք երկրորդ տեղը գրավեցինք, բայց զարմանալին այն էր, որ Բելառուսի հաղթած թիմը իր գավաթը ստացավ մեր երգի հնչյունների ներքո, որովհետև բոլորը համոզված էին, որ մեր երգն է հաղթելու, ու վերջին պահին Բելառուսի անսպասելի առաջ անցնելն այնքան անսպասելի է եղել, որ չեն հասցրել երգը փոխել: Որքան էլ այն մանկական մրցույթ է, միևնույնն է քաղաքականությունն այստեղ էլ է դեր խաղում է, իսկ դա առաջին հերթին վնասում է երեխաներին, կոտրում նրանց սպասումները: Նման մեծ մրցույթի մասնակցելու փորձ դրանից հետո եղել է ռուսական «Նովայա վոլնա»-ի երևանյան լսումներին, այստեղ էլ մենք ներկայացել էինք մանկական երգերով, այնինչ այնտեղ մասնակիցները երգում էին Մրայա Քերիի, Բիոնսեի երգացանկին: Ճիշտ չէ նաև, որ երեխաները նմանատիպ միջոցառումների ժամանակ դառնում են քաղաքականության կամ այլ դրսևորումների զոհ: Այն ինչին դեմ ենք եղել միշտ. երեխան պետք է մանկական երգ երգի: Մենք եկել ենք ու պայքարը մանկականության համար է եղել, որ երեխան մնա իր աշխարհում:
Եվրատեսիլից հետո 2008 թ.առանձնացանք «Արևիկից», դարձանք «Արևներ»: Մի քանի տարի պետք եղավ, որ մեր անունը հասանելի դարձնենք, մեզ ճանաչեն որպես «Արևներ» ու չշփոթեն «Արևիկի» հետ: Հյուրախաղեր ունեցանք Շվեդիայում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլն: 2013 թ. «Արևների» պատմության ամենատխուր էջերից մեկն է, մենք կորցրինք մեր սիրելի ղեկավարին՝ Արմեն Դիվանյանին, բայց, չնայած կորստի անչափելիությանը, մենք ուժ գտանք շարունակելու նրա կյանքի գործը, երազանքի ուղին, երկու ամիս անց կազմակերպեցինք նրա հիշատակին նվիրված հուշ-համերգը՝ «Արևների հեքիաթը շարունակվում է» խորագրով: Ցույց տվեցինք, որ «Արևների» Արևը միշտ վառ է մնալու: Հետո երկար ժամանակ աշխատեցինք մյուզիքլ ներկայացնելու վրա ու 2016 թվականին հանրության դատին ներկայացրինք «Մեր բակը»մյուզիքլը: Այն ջերմ ընդունելության արժանացավ, անգամ առաջարկվեց այն շարունակական դարձնել, որովհետև ոգևորել էր թե՛ մասնակից երեխաներին, թե՛ հանդիսատեսին:
-Դժվարչէ՞միայնակղեկավարելայսհզորհամույթը:
Իմ աշխատանքը հեշտացել է մեր աղջկա՝ Անի Դիվանյանի շնորհիվ: Նա ավարտել է կոնսերվատորիայի էստրադային -ջազային վոկալ բաժինը, ուսանել է լավագույն մասնագետների մոտ, ու հիմա երբ իր բալիկներն արդեն մեծ են, լիարժեքորեն միացել է մեզ՝ ամբողջովին ընկղմվել անսամբլի գործունեության մեջ: Ես շատ ուրախ եմ այս առիթով, ու ոչ միայն որովհետև իմ գործն է հեշտացել, ուրախ եմ, որովհետև նա իմ ու Արմենի գործը շարունակելու է նույն ձեռագրով, ճաշակով ու ոգով: Նա մեզ հետ, կարելի է ասել, անցել է «Արևների» ուղին, 5 տարեկանից մասնակցել փորձերին, ինքն էլ երգել: Մեր կողքին է նաև Արմենի քույրը՝ Նաիրա Դիվանյանը: Կարելի է ասել՝ սա ընտանեկան գործ է, ինքնըստինքյան է ստացվում այդպես, ընտանիք, որի մեջ ընդգրկված ենք թե՛ մենք, թե՛ ուսուցիչները, թե՛ ադմինստրացիան:
Հնարավորություններ չունենք, տարածքը վարձակալում ենք, բավական լուրջ ֆինանսներ են պետք մասնաճյուղ ունենալու համար: Թե չէ շատ բաներ կարելի է անել, մտահղացումներ կան, պարզապես սա է իրավիճակը, որ մեզ ճնշում է: Բայց, փառք աստծո, »Արևներում» երգել ցանկացող երեխաները շատ են: Օգոստոսն ու սեպտեմբերը այդպիսի երեխաների դիմումների ընդունման և ընդունելության քննության անցկացման շրջանն է: Ճիշտ է՝ տարվա ընթացքում էլ են երեխաներ գալիս, որոնց ընդունում ենք: «Արևներ» կարող են ընդունվել 3 տարեկան սկսած: 10-ից բարձր հազվադեպ ենք ընդունում, որովհետև միշտ չէ, որ մինչև վերջ բացվում են: Բայց եղել է, որ ընդունել ենք այդ տարիքում ու մեծ հաջողություններ են ունեցել. նրանցից մեկը Գերմանիայի կոնսերվատորիայում է հիմա,մյուսը Գլենդելում լավագույն ուսուցչուհու համբավ ունի: Եթե երեխան ցանկանում է ուղղակի գալ, բացվել, եթե տվյալներ ունի, չենք մերժում: Գիտե՞ք՝ գերնպատակը այստեղ երգիչ դառնալը չէ. «Արևները» միայն երգիչների դարբնոց չէ, սա առաջին հերթին առողջ միջավայր է, դպրոց, որտեղ մեծանում են լավ, կիրթ, բարձր ճաշակով մարդիկ, ապագա լավ ծնողներ, լավ քաղաքավիներ, լավ ընկերներ: Եվ կյանքը ցույց է տալիս, որ մեր շրջանավարտները տարբեր բնագավառներում իրենց փայլուն են դրսևորում, դառնում լիդերներ: Բեմական կյանքը, արտասահմանյան շրջագայությունները, ճանաչված մարդկանց հետ շփումները մեր երեխաներին դարձնում են ավելի անկաշկանդ ու ինքնավստահ, և դա օգնում է, որ նրանք հեշտությամբ ինտեգրվեն նոր միջավայրում, լիդերներ լինեն, կազմակերպչական ջիղ դրսևորեն:
-Այսինքն՝ այստեղերեխաներըմիայներգե՞լչենսովորում:
Կարելի է ասել, որ «Արևները» հազարավոր երեխաների նվիրում է պայծառ մանկություն: «Արևներում» մասնակցությունը դառնում է նրանց կյանքի կարևոր հատվածը: Ու երբ իրենք են ծնող դառնում, առավելապես են գնահատում այն, ինչ եղել է: Ես շատ հուզիչ նամակներ եմ ստանում իմ նախկին սաներից, ովքեր գրում են, թե դրանք եղել են իրենց կյանքի ամենաերջանիկ տարիներն են եղել, շնորհակալություն են հայտնում իրենց այդպիսի մանկություն պարգևելու համար: Նույնիսկ այն երեխաները, ովքեր սովորել են 20 տարի առաջ, երբ արտասահմանյան հյուրախաղերի հնարավորություններ չունեինք, ամռանը կարողանում էինք մեկնել միայն Ծաղկաձոր կամ Հանքավան, որտեղ պարապում էինք հանգստյան տան դահլիճում, էլի նույն ջերմությամբ են հիշում այդ օրերը: Մեր սաները դժվարությամբ են բաժանվում մեզանից: Մեր տարիքային վերին շեմը 13-14 տարեկանն է, բայց երեխաները դրանից հետո էլ չեն ուզում հեռանալ համույթից, չեն ուզում կտրվել իրենց աշխարհի կարևոր այդ հատվածից: Դժվար են բաժանվում, որովհետև այստեղ նրանք երգում են, ու հաճույք են ստանում իրենց երգից, նրանք բեմ են բարձրանում ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ իրենց համար, վայելում իրենց կատարումը, լույսերն ու ծափերը, շրջագայում են ինչպես մի ընտանիք, ճանաչողություն ձեռք բերում: Այդ ամենը մի լուսավոր հետք է թողնում նրանց կյանքում: Ասում են՝ մարդու կյանքում ամենամեծ հաջողությունը երջանիկ մանկությունն է: «Արևները» նվիրում է այդ մանկությունը:
Որ երեխան մնա իր աշխարհում
«Արևներ» Արմեն Դիվանյանի մանկապատանեկան համույթի մասին կարող ենք ասել, որ այն սեփական ձեռագիրը կերտած, մոտ քառասնամյա հարուստ ու հաջողակ փորձ ունեցող անսամբլ է, բայց դրա հետ մեկտեղ այն մի հավերժ մանուկ կյանքի պատմություն է, պատմություն, որը նաև հազարավոր երեխաների մանկության պատմությունն է՝ վառ, գունեղ մանկության անմոռանալի պատմությունը: «Արևների» նոր հաջողությունների ու պատմության մասին է գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:
-Ի՞նչ հաջողություններ է ունեցել անսամբլը վերջին շրջանում:
-Վերջին շրջան ասելով՝ ինչ նկատի ունեք. ա՞յս տարին, վերջի՞ն մի քանի տարին: Հաջողությունները համույթի կյանքում օրինաչափ են դարձել: Այս տարի «Պրահայի աստղեր» միջազգային փառատոնում արժանացանք երկու ոսկե մեդալների. մեկը՝ որպես խումբ, մյուսը՝ «Արևների» սաներից առաջադրվեց և որպես մենակատար արժանացավ : Չեխիայից մեկնեցինք հարևան Ավստրիա՝ Վիեննա, որտեղ հայկական դեսպանատան հրավերով ելույթ ունեցանք դեսպանատան դահլիճում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների համար: Անհնար է բառերով նկարագրել դահլիճի ոգևորությունը. ելույթի առաջին րոպեից մինչև ավարտը ծափերը չէին դադարում: Այսպիսի ելույթները առավել եմ կարևորում. օտար երկրում ապրող հայերի մեջ տարածել հայկական մանկական երգը, նրանց արվեստի ուժով կապել իրենց հայրենիքի, հայկականության հետ, շատ կարևոր է: Հայկական մանկական երգերի քանի-քանի ձայնասկավառակներ ձեռք բերվեցին: Շատ ոգևորիչ էր. երեխաները հասկանում են՝ ինչ լուրջ գործով են զբաղվում, ոչ միայն երկիր են ներկայացնում, այլև հայրենիք, օտարության մեջ ապրող բազմաթիվ հայերի հայրենիքը: Անցյալ տարի Ֆրանսիայում՝ Փարիզում էինք ոսկե մեդալ շահել, նախանցյալ տարի՝ Իտալիայում: Պարբերաբար կրկնվող հաջողությունների շղթա:
-Երևում է, որ արտերկրյա շրջագայություններով «Արևների» տարին հագեցած է լինում, ի՞նչ կասեք հայաստանյան համերգների ու փառատոնների մասին:
-Արևների առօրյան շատ հագեցած է. համերգներ, փառատոններ, տոնական տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ, նաև տարբեր երգիչների ձայնակցելու առաջարկներ: Շրջագայություններ ենք ունենում նաև մեր մարզային քաղաքներում: Այս ակտիվ համերգային կյանքը օգնում է նաև, որ անսամբլը պահպանի իր բարձր որակային հատկանիշները, չընկրկի իր բարձր նիշից, այլ շարունակի այն բարձրացնել: Անկախ նրանից, որ մենք այդքան ելույթներ ենք ունենում, ամեն տարի կազմակերպում ենք նաև մեր մենահամերգը, որն, ի դեպ, ամեն տարի ներկայացնում ենք նոր սցենարով, նոր թեմայով ու խորագրով ու իհարկե համապատասխան երգերով: Բայց առավելապես մեր գործունեության մեջ կարևորում ու առանձնացնում եմ Արմեն Դիվանյանի անվան մանկապատանեկան երգի ամենամյա փառատոնը:
-Ինչո՞վ է այն առանձնահատուկ:
Փառատոնը կազմակերպվում է մեկ գերնպատակով. ստեղծել երգեր երեխաների համար, ստեղծել մանկական երգեր նրանց տարիքին համապատասխան ու հոգուն հարազատ: Այս տարի Արմեն Դիվանյանի անվան մանկապատանեկան երգի փառատոնը անցկացվեց 16-րդ անգամ: Այն կայացել է հունիսի 3-ին, բայց արդեն հունիսի 4-ին մենք նոր երգերի հավաքագրման հայտարարություն ենք տվել: Որովհետև սա մի երկարատև պրոցես է, որի վրա սկսում ենք աշխատել փառատոնից անմիջապես հետո: Ներկայացվում են բազմաթիվ երգեր, որոնցից ընտրվում են առավել հաջողները՝ 20-21 երգեր, դրանք գործիքավորում ենք, երեխաների հետ փորձում, պարապում, հետո ձայնագրում, ստեղծում ենք գիրք- ժողովածուն, բեմականացնում և ներկայացնում փառատոնում: Այսինքն ՝ ամեն տարի 20 նոր մանկական երգ է այս փառատոնի շնորհիվ ծնունդ առնում, կյանք մտնում ու հնչում տարբեր բեմերում: Մեծ պահանջարկ կա , ստեղծվում են DVD ձայնասկավառակներ են ստեղծվում և մասսայականացվում , մանավանդ ամռան ամիսներին սփյուռքահայության շրջանում: Դրանից բացի, այդ երգերի ժողովածուն զետեղվում է տեսաձայնասկավառակում (DVD) և տարածվում: Հենց այդ սկավառակներն էին ձեռք բերում Վիեննայի մեր հայրենակիցները: Այս փառատոնը մեծ շարժիչ ուժ է ստեղծագործողների համար, որովհետև նրանց ներկայանալու, ստեղծագործելու, ճանաչվելու հնարավորություն է տալիս. մենք մեծ հարթակ ենք ստեղծում : Այս տարվա փառատոնում էլ ունեցանք շատ-շատ գեղեցիկ մանկական երգեր,այնքան լավը, որ հանձնաժողովն ափսոսում էր, որ մրցանակային տեղերը քիչ են: Մանկական երգերի մրցույթում ունենում ենք 3 մրցանակային տեղ, իսկ պատանեկանի համար՝ 2:
-Կարելի՞ է ասել, որ փառատոնի շնորհիվ ենք այդ որակին հասել, ստեղծագործողների որակն է բարձրացել:
Իհարկե դա մեծ հնարավորություն է հեղինակների համար, նրանց երգերը գործիքավորվում են, ընդգրկվում ժողովածուում, հնչում ոչ միայն Հայաստանի բեմերում, այլև արտասահմանում: Շատերն են ձգտում մասնակցել, և հայտերն, իրոք, շատ-շատ են լինում, իսկ դա արդեն մրցակցության է բերում, ձգտում են հնարավորինս լավ ներկայանալ:Մենք, իհարկե, արդեն ունենք նվիրյալներ ՝ հմտացած հեղինակներ, կոմպոզիտորներ, ովքեր ամեն տարի հաղթող երգ են ունենում: Մանկական երգը հեշտ չի ստեղծվում . երեք րոպե երգի ետևում երկար ու բարդ աշխատանք է թաքնված:Տեքտսերը, շեշտադրումները, բովանդակությունը, հանգերը, բառերը…Ամեն ինչ կաևոր է: Միահամուռ աշխատանքի արդյունքում, խորհրդակցելով, սիրով ենք համագործակցում, լսում ենք իրար, գիտենք ինչ ենք ուզում ստանալ արդյունքում: Կարող եմ անուններ նշել, օրինակ, Աննա Գզրարյան, Լիլիթ Հեյբաթյան, Մարինե Ներսիսյան, Սաթենիկ Թորոսյան, Մարինե Հարությունյան : Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ մենք մեր նպատակին հասել ենք: Այդ երգերը բավական տարածված են երեխաների շրջանում, ու եթե նախկինում «Արևներ» անսամբլ ընդունվելու համար երեխաների մեծ մասը գալիս ու Սայաթ-Նովա և գուսանական էր երգում, առանց հասկանալու և ապրելու այդ երգերը, այսօր շատերը երգում են հենց մեր՝ «Արևների» երգացանկից, հաճախ չիմանալով, որ մերն է:
-Կարելի՞ է ասել, որ այս փառատոնը իր ետևից տանում է հայկական մանկապատանեկան երգի շոգեքարշը:
Դա ես չէ որ պետք է ասեմ, համենայն դեպս ամեն տարի մեր փառատոնից հետո ծնողներից, հանդիսատեսից, հանձնաժողովից լսում եմ մի բան. «Այս տարի ավելի լավ էր, քան անցյալ տարի»: Դա խոսում է պրոգրեսի մասին: Համենայն դեպս եթե այն, ինչ անում ենք, գնահատվում է այստեղ ու դրսում, նշանակում է՝ ինչ-որ լավ բան ենք անում:
-Բազմաթիվ հրավերներ, շրջագայություններ, ոսկե մեդալներ. ո՞րն է «Արևների» հաջողության գաղտնիքը:
-Գաղտնիք չկա: Կա լավ թիմ, որովհետև սա առաջին հերթին թիմային աշխատանք է, սա միայն գեղարվեստական ղեկավարի աշխատանքը չէ. ունենք լավ երգուսույցներ, պարուսույց, հիանալի ադմինիստրացիա, մարդիկ ովքեր սրտացավ են, նվիրված, սիրում են իրենց գործը՝ Անի Դիվանյան, Գայանե Մարտիրոսյան, Հովսեփ Աբրահամյան, Սեդա Խաչատուրյան , Ռուզան Խաչիկյան, Հասմիկ Օհանյան և այլոք: Կա ընտանիք, ընտանեկան հարաբերությունների ջերմություն ու հարազատություն, այսինքն՝ յուրաքանչյուր երեխայի մենք վերաբերվում ենք ինչպես ընտանիքի անդամի, յուրաքաչյուր դիտողություն, յուրաքանչյուր որոշում արվում է երեխայի օգտին, երեխայի համար՝ անգամ եթե արտաքուստ թվա՝ թե երեխայի դեմ է. ինչպես որ յուրաքանչյուր ընտանիքում է: Մեր սաների հանդեպ սրտացավ ենք ինչպես սեփական երեխաների հանդեպ, և աշխատողներից ով այդպես չի վերաբերվում իր գործին, Արմենի խոսքն է, ուրեմն մեր «դասարանից» չի:
-«Արևները» նաև պատմություն ունեցող համույթ է, մոտ 38 տարի համույթը մանկական երգի ասպարեզում է: Ինչպե՞ս սկսվեց «Արևների» պատմությունը, ի՞նչ ուղի անցավ:
-Սկսվեց մի երգից, որի ստեղծումը դարձավ իմ ու Արմենի ծանոթության առիթը: 1981 թվականն էր: Արմենը բանակից նոր էր եկել, խումբ էր ձևավորել, և այդ երգից հետո առաջարկեց ինձ, որ զբաղվեմ խմբի վոկալով: Այդպես սկսվեց ոչ միայն համույթի, որն այն ժամանակ անվանեցինք «Առվակ», այլև մեր ընտանեկան կյանքի պատմությունը: Աշխատում էինք 62 դպրոցում: Փորձերը Արմենենց տանն էինք անում:Արմենը զբաղվում էր գործիքային մասով, ի դեպ, ունեինք նվագախումբ կենդանի գործիքներով, ես՝ վոկալով, բեմադրություններով՝ բեմական տեսք, շարժումներ, ճիշտ կեցվածք: Հետո համատեղ փորձեր էինք անում: Մենք առաջին համույթն ենք եղել հայկական էստրադայում, որ երգերը բեմի վրա բեմադրել է մանկական ազատ պահելաձևով, ազատ կեցվածքի կիրառությամբ: Արագ մի քանի ամսում ծրագիր պատրաստեցինք: Հետո ելույթ ունեցանք Հայաստանի , հետո Մոսկվայի կոմպոզիտորների միության տան դահլիճում, շատ լավ արձագանքներ եղան, ու մեզ հրավիրեցին «Հայհամերգ»: Անգամ մեր առաջին սաների հետ եղանք Մոսկվայում՝ Останкино-ում, որտեղ մասնակցեցինք «Веселые нотки» հաղորդաշարին և Шаболовка-ում՝ «Творчество юных»: Այդպես երկուսով մեր համառ աշխատանքի շնորհիվ ճանաչում ու լավ համբավ ձեռք բերեցինք: Ու երբ մահացավ Վալտեր Հովհաննիսյանը ՝ Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլի ղեկավարը, 1996 թ. մեզ առաջարկեցին ղեկավարել այն: Իհարկե ստանձնեցինք «Արևիկի» ղեկավարումը, ունեցանք շատ հյուրախաղեր, հաղորդաշարեր էինք պատրաստում, այդ թվում նաև «Եկեք երգենքը»: 2007 թ. Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մեր սաները ներկայացան մանկական Եվրատեսիլում: Մեր «Երազանքների բարի փերի» երգը ռեյտինգային բոլոր սանդղակներում առաջինն էր, չնայած՝ մենք երկրորդ տեղը գրավեցինք, բայց զարմանալին այն էր, որ Բելառուսի հաղթած թիմը իր գավաթը ստացավ մեր երգի հնչյունների ներքո, որովհետև բոլորը համոզված էին, որ մեր երգն է հաղթելու, ու վերջին պահին Բելառուսի անսպասելի առաջ անցնելն այնքան անսպասելի է եղել, որ չեն հասցրել երգը փոխել: Որքան էլ այն մանկական մրցույթ է, միևնույնն է քաղաքականությունն այստեղ էլ է դեր խաղում է, իսկ դա առաջին հերթին վնասում է երեխաներին, կոտրում նրանց սպասումները: Նման մեծ մրցույթի մասնակցելու փորձ դրանից հետո եղել է ռուսական «Նովայա վոլնա»-ի երևանյան լսումներին, այստեղ էլ մենք ներկայացել էինք մանկական երգերով, այնինչ այնտեղ մասնակիցները երգում էին Մրայա Քերիի, Բիոնսեի երգացանկին: Ճիշտ չէ նաև, որ երեխաները նմանատիպ միջոցառումների ժամանակ դառնում են քաղաքականության կամ այլ դրսևորումների զոհ: Այն ինչին դեմ ենք եղել միշտ. երեխան պետք է մանկական երգ երգի: Մենք եկել ենք ու պայքարը մանկականության համար է եղել, որ երեխան մնա իր աշխարհում:
Եվրատեսիլից հետո 2008 թ.առանձնացանք «Արևիկից», դարձանք «Արևներ»: Մի քանի տարի պետք եղավ, որ մեր անունը հասանելի դարձնենք, մեզ ճանաչեն որպես «Արևներ» ու չշփոթեն «Արևիկի» հետ: Հյուրախաղեր ունեցանք Շվեդիայում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլն: 2013 թ. «Արևների» պատմության ամենատխուր էջերից մեկն է, մենք կորցրինք մեր սիրելի ղեկավարին՝ Արմեն Դիվանյանին, բայց, չնայած կորստի անչափելիությանը, մենք ուժ գտանք շարունակելու նրա կյանքի գործը, երազանքի ուղին, երկու ամիս անց կազմակերպեցինք նրա հիշատակին նվիրված հուշ-համերգը՝ «Արևների հեքիաթը շարունակվում է» խորագրով: Ցույց տվեցինք, որ «Արևների» Արևը միշտ վառ է մնալու: Հետո երկար ժամանակ աշխատեցինք մյուզիքլ ներկայացնելու վրա ու 2016 թվականին հանրության դատին ներկայացրինք «Մեր բակը»մյուզիքլը: Այն ջերմ ընդունելության արժանացավ, անգամ առաջարկվեց այն շարունակական դարձնել, որովհետև ոգևորել էր թե՛ մասնակից երեխաներին, թե՛ հանդիսատեսին:
-Դժվար չէ՞ միայնակ ղեկավարել այս հզոր համույթը:
Իմ աշխատանքը հեշտացել է մեր աղջկա՝ Անի Դիվանյանի շնորհիվ: Նա ավարտել է կոնսերվատորիայի էստրադային -ջազային վոկալ բաժինը, ուսանել է լավագույն մասնագետների մոտ, ու հիմա երբ իր բալիկներն արդեն մեծ են, լիարժեքորեն միացել է մեզ՝ ամբողջովին ընկղմվել անսամբլի գործունեության մեջ: Ես շատ ուրախ եմ այս առիթով, ու ոչ միայն որովհետև իմ գործն է հեշտացել, ուրախ եմ, որովհետև նա իմ ու Արմենի գործը շարունակելու է նույն ձեռագրով, ճաշակով ու ոգով: Նա մեզ հետ, կարելի է ասել, անցել է «Արևների» ուղին, 5 տարեկանից մասնակցել փորձերին, ինքն էլ երգել: Մեր կողքին է նաև Արմենի քույրը՝ Նաիրա Դիվանյանը: Կարելի է ասել՝ սա ընտանեկան գործ է, ինքնըստինքյան է ստացվում այդպես, ընտանիք, որի մեջ ընդգրկված ենք թե՛ մենք, թե՛ ուսուցիչները, թե՛ ադմինստրացիան:
-Այդ դեպքում հնարավո՞ր է՝ ընդլայնվեք, նոր մասնաճյուղեր հիմնեք:
Հնարավորություններ չունենք, տարածքը վարձակալում ենք, բավական լուրջ ֆինանսներ են պետք մասնաճյուղ ունենալու համար: Թե չէ շատ բաներ կարելի է անել, մտահղացումներ կան, պարզապես սա է իրավիճակը, որ մեզ ճնշում է: Բայց, փառք աստծո, »Արևներում» երգել ցանկացող երեխաները շատ են: Օգոստոսն ու սեպտեմբերը այդպիսի երեխաների դիմումների ընդունման և ընդունելության քննության անցկացման շրջանն է: Ճիշտ է՝ տարվա ընթացքում էլ են երեխաներ գալիս, որոնց ընդունում ենք: «Արևներ» կարող են ընդունվել 3 տարեկան սկսած: 10-ից բարձր հազվադեպ ենք ընդունում, որովհետև միշտ չէ, որ մինչև վերջ բացվում են: Բայց եղել է, որ ընդունել ենք այդ տարիքում ու մեծ հաջողություններ են ունեցել. նրանցից մեկը Գերմանիայի կոնսերվատորիայում է հիմա,մյուսը Գլենդելում լավագույն ուսուցչուհու համբավ ունի: Եթե երեխան ցանկանում է ուղղակի գալ, բացվել, եթե տվյալներ ունի, չենք մերժում: Գիտե՞ք՝ գերնպատակը այստեղ երգիչ դառնալը չէ. «Արևները» միայն երգիչների դարբնոց չէ, սա առաջին հերթին առողջ միջավայր է, դպրոց, որտեղ մեծանում են լավ, կիրթ, բարձր ճաշակով մարդիկ, ապագա լավ ծնողներ, լավ քաղաքավիներ, լավ ընկերներ: Եվ կյանքը ցույց է տալիս, որ մեր շրջանավարտները տարբեր բնագավառներում իրենց փայլուն են դրսևորում, դառնում լիդերներ: Բեմական կյանքը, արտասահմանյան շրջագայությունները, ճանաչված մարդկանց հետ շփումները մեր երեխաներին դարձնում են ավելի անկաշկանդ ու ինքնավստահ, և դա օգնում է, որ նրանք հեշտությամբ ինտեգրվեն նոր միջավայրում, լիդերներ լինեն, կազմակերպչական ջիղ դրսևորեն:
-Այսինքն՝ այստեղ երեխաները միայն երգե՞լ չեն սովորում:
Կարելի է ասել, որ «Արևները» հազարավոր երեխաների նվիրում է պայծառ մանկություն: «Արևներում» մասնակցությունը դառնում է նրանց կյանքի կարևոր հատվածը: Ու երբ իրենք են ծնող դառնում, առավելապես են գնահատում այն, ինչ եղել է: Ես շատ հուզիչ նամակներ եմ ստանում իմ նախկին սաներից, ովքեր գրում են, թե դրանք եղել են իրենց կյանքի ամենաերջանիկ տարիներն են եղել, շնորհակալություն են հայտնում իրենց այդպիսի մանկություն պարգևելու համար: Նույնիսկ այն երեխաները, ովքեր սովորել են 20 տարի առաջ, երբ արտասահմանյան հյուրախաղերի հնարավորություններ չունեինք, ամռանը կարողանում էինք մեկնել միայն Ծաղկաձոր կամ Հանքավան, որտեղ պարապում էինք հանգստյան տան դահլիճում, էլի նույն ջերմությամբ են հիշում այդ օրերը: Մեր սաները դժվարությամբ են բաժանվում մեզանից: Մեր տարիքային վերին շեմը 13-14 տարեկանն է, բայց երեխաները դրանից հետո էլ չեն ուզում հեռանալ համույթից, չեն ուզում կտրվել իրենց աշխարհի կարևոր այդ հատվածից: Դժվար են բաժանվում, որովհետև այստեղ նրանք երգում են, ու հաճույք են ստանում իրենց երգից, նրանք բեմ են բարձրանում ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ իրենց համար, վայելում իրենց կատարումը, լույսերն ու ծափերը, շրջագայում են ինչպես մի ընտանիք, ճանաչողություն ձեռք բերում: Այդ ամենը մի լուսավոր հետք է թողնում նրանց կյանքում: Ասում են՝ մարդու կյանքում ամենամեծ հաջողությունը երջանիկ մանկությունն է: «Արևները» նվիրում է այդ մանկությունը:
Աղբյուրը՝ yerevaklur.am