Կարծիք

10.12.2019 19:41


ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին

ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին

Երբ հանրապետության վարչապետը ուղիղ եթեր է մտնում և իր կառավարության տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն ու 2020թ.-ի անելիքները բացատրում է ՀԴՄ կտրոններ տրամադրել-չտրամադրելով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղրել բացառապես բոլորին` սկսած իր համախոհներով, վերջացրած իրեն չհանդուրժողներով: Որովհետև չի կարող 21-րդ դարի երկրի ղեկավարը, ավելին` տնտեսական հեղափոխություն խոստացած վարչապետն ուղիղ եթերով բացատրել, թե ինչ կարևոր նշանակություն ունի ՀԴՄ կտրոնը:

Այսինքն` 21-րդ դարի վարչապետը ուղիղ եթերով բացատրում է, որ 21-րդ դարի պետության մեջ մարդիկ պետք է հարկեր վճարեն և դա կարևոր է: Բրավո: Դա նույնն է, որ մաթեմատիկայի դոկտոր-պրոֆեսորը համալսարանում հանդես գա բաց դասախոսությամբ և հիմնավորի, որ երկուսին գումարած երեք հավասար է հինգի:

Միայն միամիտներին ակնհայտ չէ փաստը, որ իր քաղաքական և տնտեսական մտքի սնանկությունն ու ծրագրի իսպառ բացակայությունը ժողովրդի վարչապետը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով:

Ի՞նչն է սրա նորությունը, նորարարարությունը, վերջիվերջո` որտե՞ղ է հեղափոխությունը: Այս երկրում շուրջ 30 տարի է՝ այս մեխանիզմով է զինվորի հացը հասցվում, տանկերի բակերը` դիզվառելիք լցվում, ոստիկանին և ուսուցչին աշխատավարձ, իսկ թոշակառուին` թոշակ վճարվում: Դա գիտի նույնիսկ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, որից ժողովրդի վարչապետը փորձում է հերթական ֆոկուսով թաքցնել, որ տոտալ հարկահանության իր փորացավը ոչ թե զինվորին հաց հասցնելն է, այլ իր ոչ մի բանի ունակ կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին իր իսկ լեզվով ասած` հացին կակա ասող ժողովրդից թաքուն բազմամիլիոնանոց «պրեմիաներով» ապահովելը:

Ավելի ազնիվ կլիներ, որ ուղիղ ասեր` բոլորդ պետք է աշխատեք ու հարկեր վճարեք, որ ես ու ոչ մի բանի ունակ խմբակը ոչնիչ չանենք, բայց մեծահարուստի պես ապրենք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը