Էնպիսի տպավորություն է, որ ոչ թե մտել ենք երկիրը բարեփոխելու, զարգանելու, հզորացնելու փուլ, ինչպես ենթադրվում է հետհեհղափոխական երկրում, այլ անձնական հաշիվներ մաքրելու կեղտոտ փուլ:
Ու այս գործընթացը պետական մակարդակով է արվում, ով ում հետ ինչ հաշիվ ունեցել է նախկինում, ով ում կոկորդին կանգնած ոսկոր է եղել, այսօր փորձում են վրեժխնդիր լինել (ով մեր հետ չէ, մեր դեմ է, սևեր-սպիտակներ, հեղափոխական-հակահեղափոխական և այլն), բայց փրկիչը հայտարարել էր, որ բարիկադներ է քանդելու, վենդետտա չի լինելու, լինելու է սեր ու համերաշխություն ու նաև ներողություն խնդրեց բոլորից վերջում, ում հետ ժամանակին խնդիրներ է ունեցել:
Այս քայլը շատերի ու նաև ինձ համար տարակուսելի էր, բայց պետականամետ մտածողություն ունեցող մարդու համար միանգամայն ընդունելի, որովհետև համերաշխության ճանապարհն է միայն տանում դեպի ազգային համախմբում, իսկ համախմբված ազգը հզոր ուժ է, երկրի հզորացման ու պաշտպանության համար:
Այս խոստումը, ինչպես նաև բազմաթիվ այլ խոստումներ մնացին օդում կախված, իրականում ունենք ատելությամբ ու անհանդուրժողականությամբ լցված մի հանրություն՝ պատրաստ ցանկացած պահի իրար կոկորդ կրծել, ցանկացած մանր ու ոչ էական հարցի շուրջ:
Սա թերևս ամենամեծ խնդիրն է, որը անհապաղ լուծման կարիք ունի, քանի որ հիվանդ ու պառակտված, ատելությամբ ու անհանդուրժողականությամբ լցված հասարակությունը արդեն իսկ երկրի կործանումն է:
Մտել ենք անձնական հաշիվներ մաքրելու կեղտոտ փուլ

Սթափվե՛ք:
Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից