Կարծիք

10.12.2019 17:19


Օրեր առաջ «փլվեց» Արտաշիսյան փողոցի մայթերից մեկը․ անպայման պետք է մա՞րդ մահանա, նոր խոսեք այդ մասին (լուսանկար)

Օրեր առաջ «փլվեց» Արտաշիսյան փողոցի մայթերից մեկը․ անպայման պետք է մա՞րդ մահանա, նոր խոսեք այդ մասին (լուսանկար)

Օրեր առաջ «փլվեց» Արտաշիսյան փողոցի (62֊74 ընկած հատվածը) մայթերից մեկը։ Ներքևում շինարարությունից հետո այդպիսի վիճակին հասանք։ Միակ գործողությունը, որ իրականացվել է՝ փակել են այդ հատվածը, վարորդների համար տեղադրված է զգուշացնող նշան, որ չանցնեն այդ կողմով, մարդիկ փողոցի կողմով են քայլում ու հա, քանի որ գազի խողովակները ծռվել են՝ տակը «պահող» բան են դրել, որ պահի։

Ի՞նչ եմ ուզում ասել. հա, ասենք մայթը ըտենց «փլված» մնաց, բոլորս ուրախ ենք ու երջանիկ, կարելի է չէ՞ ինչ-որ միջոցառում իրականացնել, թե՞ անպայման պետք է մարդ մահանա կամ մի վնաս լինի, նոր խոսեք այդ մասին։

Հ.Գ. Միակ տեղեկությունը, որն ունեմ (չնայած ճգրտված չէ), խնդրի լուծման համար դիմել են քաղաքապետարան։

78849774_1056144044722112_8739025899120230400_n 78949585_1056144091388774_470842180735336448_n 78954037_1056144144722102_3102891645457137664_n 79154862_1056143864722130_7814101801413640192_n 79169405_1056143921388791_6156052302680555520_n

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը