Կարծիք

10.12.2019 12:36


Հիմարների անհրաժեշտության ու դրանց քանակական աճի վտանգավորության մասին

Հիմարների անհրաժեշտության ու դրանց քանակական աճի վտանգավորության մասին

Ցանկացած իշխանության մեջ լինում են հիմարներ։ Դրանք անհրաժեշտ չարիք են։

Առանց հիմարների հնարավոր չէ, քանզի դա ներկայացուցչականություն է ապահավում և լեգիտիմացնում իշխանությանը։ Չէ՞ որ իշխանավորները հանրությանն են ներկայացնում։

Հանրության մեջ հիմարների պակաս չկա։ Հետևաբար՝ հիմարներն իրենց տեսակի մարդկանց պետք է ունենան օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հիմարներն այն բակտերիաներն են, որոնց պակասը կարող է քաղաքական դիսբակտերիոզի պատճառ դառնալ, ինչը լավ չէ։ Բայց լավ չէ նաև բակտերիաների քանակը, որն ավելին է նորմայից։

Երբ հիմարների քանակն իշխանության մեջ գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն։ Վտանգավոր և՛ իր, և՛ պետության ու ժողովրդի համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը