Կարծիք

10.12.2019 08:00


Ընդհանրապես կորպորատիվ ճոխ քեֆերի «ավանդույթը», առավել ևս պետական հիմնարկներում, պետք է արմատախիլ արվի

Ընդհանրապես կորպորատիվ ճոխ քեֆերի «ավանդույթը», առավել ևս պետական հիմնարկներում, պետք է արմատախիլ արվի

Ընդհանրապես կորպորատիվ ճոխ քեֆերի «ավանդույթը», առավել ևս պետական հիմնարկներում, պետք է արմատախիլ արվի։

Եթե հիմնարկը պատրաստ է իքս մլն դրամ ծախսել մի քանի ժամ տաշի-տուշի անելու վրա, ուրեմն թո՛ղ փոխանցի այդ փողը «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնին»։ Կամ որևէ այլ կարևոր գործի համար։ 10 րոպեում մի 20 տեղ կարող եմ հիշել, որտեղ այդ փողը շատ կարևոր է։

Աշխատավայրում Ամանորի գալը կարելի է շնորհավորել բացիկներով, մի բաժակ գինի կամ շամպայն խմելով։ Պարտադիր չէ մի քանի ժամում մի քանի հազար դոլար գմփցնել, որ նոր տարին գա։ Ավելին ասեմ. նույնիսկ եթե ուզենաք այնպես անել, որ նոր տարին չգա, միևնույն է գալու է։ Փորձած բան եմ ասում

Գրածս վերաբերում է թե՛ նախկին, թե՛ ներկա, թե՛ ապագա գյոռմամիշներին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը